• Latest news

Ի՞նչ հիվանդությունների մասին են մատնանշում հիշողության հետ կապված խնդիրները

17 հունիսի, 2022  17:42

Փորձագետները նշել են, թե ինչ հիվանդություններ կարող է թաքցնել վատ հիշողությունը։ Հայտնի է, որ տարիքի հետ մարդիկ ավելի դժվար են հիշում ու վերարտադրում տեղեկությունը։ Բայց առողջ տարեց մարդիկ հիշողությունը չեն կորցնում, նրանց պարզապես ավելի շատ ժամանակ է պետք, որպեսզի իմաստավորեն ստացած տեղեկությունը, տեղեկացրել է «Вечерняя Москва»-ն։

Այնուամենայնիվ, հիշողության վատացումը կարող է կապված լինել Ալցհեյմերի հիվանդության հետ։ Փորձագետները նշել են, որ հիշողության վատացմամբ տառապում են կոգնիտիվ խախտումներ ունեցող մարդիկ։ Նրանք կարող են մոռանալ մանրուքները, բայց հիշել վաղուց կատարված իրադարձությունները, նորմալ հաշվել, հիշել գնումների ցուցակը։

Հիշողությունը կարող է վատանալ նաեւ սթրեսից կամ վատ քնի հետեւանքով։ Մասնագետները խորհուրդ են տալիս նման դեպքերում ուշադրություն դարձնել շրջակա իրադրությանը եւ օրակարգում ներառել ֆիզկուլտուրան։

Հիշողության խախտումները, ինչպես նշել են մասնագետները,  կարող են կապված լինել Ալցհեյմերի հիվանդության, գանգուղեղային վնասվածքների, գլխուղեղի ուռուցքների, նեյրոսիֆիլիսի եւ էպիլեպսիայի հետ։ Տկարություն զգալու դեպքում հարկավոր է դիմել բժշկի։

Հիշողությունը բարելավելու համար կարելի է փոխել օրվա սովորական դասավորությունը, վերապատմել անցած օրը, երբեմն ապրել փակ աչքերով, հիշել տեղեկությունն ասոցիացիաների օգնությամբ, նշել է «Пятый канал»-ը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է