• Latest news

Հոգեկան առողջության պահպանման համաշխարհային համակարգը շտապ թարմացման կարիք ունի. ԱՀԿ

18 հունիսի, 2022  09:43

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջերս հրապարակել է աշխարհում հոգեկան առողջության մասին վերջին 20 տարում կատարված ամենալիակատար ուսումնասիրությունը, որում ներկայացվել է գործողությունների պլան, որն ստորագրել են ԱՀԿ-ի անդամ բոլոր պետությունները։ Դրա նպատակն է հոգեկան առողջության պահպանության համակարգի թարմացումը, նշվել է կազմակերպության հայտարարությունում։

Մոտավորապես 1 մլրդ մարդ, ներառյալ դեռահասների 14 տոկոսն ամբողջ աշխարհում, 2019թ. դրությամբ, տառապում է հոգեկան խանգարումներով։

Հոգեկան խանգարումները հաշմանդամության հասցնող հիմնական պատճառն են, ընդ որում՝ ծանր հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ մահանում են միջինը 10-20 տարի ավելի շուտ՝ բնակչության մնացած մասի համեմատ, հիմնականում ֆիզիկական հիվանդությունների պատճառով, որոնք կարելի է կանխել։

Իսկ COVID-19-ի համավարակը խորացրել է որոշ հոգեկան խանգարումներ. համավարակի միայն առաջին տարում դեպրեսիան եւ տագնապայնությունն ավելացել են ավելի քան 25 տոկոսով։

Մարդկանց մոտ մեկ երրորդը, որոնք եկամուտի բարձր մակարդակ ունեն, բայց տառապում են դեպրեսիայով, պաշտոնապես հոգեբուժական օգնություն են ստանում, բայց ցածր եւ միջինից ցածր եկամուտ ունեցող երկրներում «նվազագույն համարժեք բուժում», ըստ գնահատականների, ստանում է միայն 3 տոկոսը։

Ինքնասպանություններին բաժին է ընկնում մահերի ավելի քան 1 տոկոսը, ընդ որում՝ դրանց կեսից ավելին տեղի է ունենում մինչեւ 50 տարեկանում, բայց 20 երկրներում ինքնասպանության փորձը դեռեւս համարվում է քրեական հանցագործություն։

ԱՀԿ-ն ներկայացրել է հոգեկան առողջության բարելավման երեք ընդարձակ հանձնարարականներ, ներառյալ կոչը կառավարություններին, առանձին մարդկանց եւ հանրույթներին՝ բարելավելու խնամքը հոգեկան հիվանդների հանդեպ, ինչպես նաեւ փոխելու «միջավայրի ֆիզիկական, սոցիալական եւ տնտեսական բնութագրիչները», որոնք ազդում են հոգեկան առողջության վրա։

«Յուրաքանչյուր երկիր լայն հնարավորություններ ունի զգալի առաջընթացի հասնելու համար՝ իր բնակչության հոգեկան առողջությունը բարելավելու ոլորտում»,- ասել է ԱՀԿ-ի Հոգեկան առողջության վարչության տնօրեն Դեւորա Քեստելը։

«Դրանք կարող են լինել ավելի ուժեղ քաղաքականության եւ օրենքների մշակումը հոգեկան առողջության վերաբերյալ, հոգեկան առողջության պահպանմանն ուղղված ապահովագրական ծրագրերը, հոգեկան առոջղության համայնքային ծառայությունների զարգացումը կամ ամրապնդումը, հոգեկան առողջության ինտեգրումը առողջապահության ընդհանուր համակարգում, դա պետք է վերաբերի դպրոցներին եւ բանտերին. զեկույցում նշված օրինակները բազմաթիվ են, դրանք ցույց են տալիս, որ ռազմավարական փոփոխությունները կարող են մեծ նշանակություն ունենալ»,- ավելացրել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է