• Latest news

Ի՞նչ ընդհանուր բան կա ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացող մարդկանց միջեւ

18 հունիսի, 2022  11:24

COVID-19 համավարակի ձեւը շարունակում է փոխվել, եւ ակնհայտ է, որ կորոնավիրուսն ու նրա տարատեսակները չեն ենթարկվում կանխատեսելի շատ օրինաչափությունների։ Բայց ինչ-որ բան փոխվել է, ինչը կարող է զարմացնել անգամ առողջապահության ոլորտի ամենափորձառու փորձագետներին. այն մարդկանց ժողովրդագրական խումբը, որոնք ամենից հաճախ են մահանում վիրուսից, գրել է Eat This, Not That!-ը։

ԱՄՆ-ում անհավասարությունն առողջապահության համակարգում լուրջ խնդիր է, եւ համավարակի ժամանակ փորձագետները, ներառյալ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին, նշում էին այն մասին, որ փոքրամասնություններն ավելի խոցելի են COVID-19-ի նկատմամբ։

Բայց այս շաբաթ New York Times թերթը տեղեկացրել է, որ COVID-19-ից մահացող մարդիկ հաճախ մի ինչ-որ ընդհանուր բան ունեն. նրանք սպիտակամորթ են։

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալների համաձայն՝ վերջին մեկ տարում COVID-19-ից մահացության մակարդակը սպիտակամորթ ամերիկացիների շրջանում 14 տոկոսով ավելին է եղել, քան աֆրոամերիկացիների, եւ 72 տոկոսով ավելի, քան լատինաամերիկացիների մոտ։

Նրա խոսքով՝ այս վիճակագրությունը, ըստ էության, «շրջվել» է, քանի որ համավարակի առաջին ամիսներին մահացությունը աֆրոամերիկացիների շրջանում գրեթե կրկնակի ավելի էր, քան սպիտակամորթների շրջանում։

Պատասխանը պատվաստման մակարդակի մեջ է։ COVID-19-ի դեմ պատվաստում ստացած աֆրոամերիկացիների եւ լատինաամերիկացիների տոկոսն այժմ ավելի բարձր է, քան սպիտակամորթ ամերիկացիների շրջանում։

Կոնկրետ հանրույթներում պատվաստման խթանմանն ուղղված հասարակական կազմակերպությունների ջանքերը հաջող են եղել։ Բայց պատվաստման մակարդակը սպիտակամորթների շրջանում չի փոխվել։ Մեղավորը քաղաքականությունն է։ Kaiser Family Foundation-ի տվյալներով՝ մոտ 60 տոկոս մեծահասակ հանրապետականներն է միայն պատվաստվել, այն դեպքում, երբ դեմոկրատների թիվը 90 տոկոս է, անկախների շրջանում՝ 75 տոկոս։

Հետեւեք հիմնական սկզբունքներին եւ օգնեք վերջ դնել այս համավարակին՝ անկախ այն բանից, թե որտեղ եք ապրում, պատվաստվեք որքան հնարավոր է շուտ. եթե ապրում եք պատվաստման ցածր մակարդակ ունեցող շրջանում, դիմակ կրեք, մի ճամփորդեք, սոցիալական հեռավորություն պահպանեք, խուսափեք մարդկանց մեծ կուտակումներից, մի մնացեք բազմաթիվ մարդկանցով տարածքներում, հետեւեք ձեռքերի հիգիենային, նշել է պորտալը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է