• Latest news

Կարո՞ղ է արդյոք սոցիալական ցանցերից «կախված լինելը» դեպրեսիա առաջացնել

18 հունիսի, 2022  23:34

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ դեպրեսիայի ռիսկը մինչեւ 30 տարեկան մարդկանց մոտ, որոնք օրական երկու ժամից ավելի են անցկացնում սոցցանցերում, շատ ավելի բարձր է, քան դրանք չափավոր օգտագործողների մոտ, գրում է «Аргументы и факты»-ն։ Ինչի՞ հետ է դա կապված։

«Սոցիալական ցանցերում բազմաթիվ երիտասարդների ժապավենները «սնափառության տոնավաճառի» են նման,- ասում է հոգեթերապեւտ, «Վերածնունդ» գիտագործնական կենտրոնի ղեկավար Յուրի Վյալբան,- Եթե մեծահասակները կարող են բացահայտորեն խոսել իրենց խնդիրների մասին կամ պատմել կորուստների մասին սոցիալական ցանցերում, երիտասարդները նախընտրում են ապացույցներ տեղադրել այն մասին, թե որտեղ են եղել, ինչ են կերել ու խմել, ում են հանդիպել, ուր են գնացել եւ այլն: Հետեւաբար, նրանց ընկերները հաճախ այնպիսի զգացում են ունենում, որ իրենք մնացել են «կյանքի ճամփեզրին», մինչդեռ հասակակիցները շատ առաջ են գնացել: Նրանց համապատասխանելու անկարողությունը դեպրեսիա է առաջացնում»։

Երկրորդ խնդիրն այն է, որ սոցիալական ցանցերը դեպի իրենց են «քաշում» մարդկանց: Այնտեղ «մեկ րոպեով» մտնող մարդը, կարող է մի քանի ժամից «դուրս գալ», եւ ոչինչ այնքան հուսահատություն չի առաջացնում, որքան անիմաստ վատնած ժամանակի զգացումը։

Արդյունքում՝ նման հանգստից հետո մարդը կարող է իրեն ավելի հոգնած զգալ, քան մինչ այդ։ Իսկ եթե նա պարբերաբար «հանգստանում» է այդ կերպ, ապա չանցնող հոգնածությունը ի վերջո վերածվում է դեպրեսիայի։

Սոցիոլոգները պարզել են, որ դեպրեսիայի մարկեր կարող է լինել մարդու ակտիվությունը սոցցանցերում, ընկերների քանակը, նրա գրառումների տակ հավանումները եւ մեկնաբանությունները։

Դեպրեսիայի ամենաբնորոշ նշանը, որքան էլ տարօրինակ թվա, մեծ թվով ընկերներն են եւ օգտվողի բաժանորդագրությունները: Եթե մարդը սովորաբար ընկերներ է ավելացնում միայն նրանց, ում ճանաչում է իրական կյանքում, ապա դեպրեսիա ունեցող անձն ընդլայնում է իր ընկերների ցուցակը պատահական ծանոթների հաշվին, ինչպես նաեւ ընկերությունների հարցումներ է ուղարկում անծանոթներին: Միեւնույն ժամանակ, դեպրեսիա ունեցող մարդկանց գրառումների տակ սովորաբար քիչ հավանումներ եւ մեկնաբանություններ են լինում. սա վկայում է նրա իրական կյանքում վիրտուալ «ընկերների» ցածր ներգրավվածության մասին:

Դեպրեսիա ունեցող օգտատերերը սովորաբար բաժանորդագրվում են հասարակական գործիչների, բլոգերների եւ «հետաքրքիր» մարդկանց էջերին, որոնց նրանք չեն ճանաչում, ինչպես նաեւ անդամակցում են մեծ թվով խմբերի: Այսպիսով, նրանք փոխհատուցում են իրական կյանքում շփման բացակայությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել