• Latest news

Որոնք են խոլեստերինի «ուղեղ ներթափանցելու» նշանները

19 հունիսի, 2022  15:46

Խոլեստերինը լյարդում արտադրվող մոմային նյութ է, որն անհրաժեշտ է առողջ բջիջներ կառուցելու համար: Այնուամենայնիվ, խոլեստերինի բարձր մակարդակը, որը պայմանավորված է գենետիկայով կամ վատ ապրելակերպով, կարող է կյանքին սպառնացող բարդություններ առաջացնել, ինչպիսին է Հոլենհորստի ափսեն, որի հետեւանքվ առաջացած ախտանշանները կարող են եւ մահացու լինել:

Դա պայմանավորված է նրանով, որ խոլեստերինի ափսեն կարող է ներթափանցել ուղեղի մեջ:

«Եթե փոքր արյունատար անոթը, որը սնուցում է ուղեղի մի մասը, խցանված է, դա կարող է հանգեցնել տեսողության, զգայարանների կամ շարժիչ համակարգի վերահսկողության, խոսքի կամ հիշողության կորստի, ինչպես նաեւ մահվան պատճառ դառնալ՝ կախված նրանից, թե ուղեղի որ մասի վրա է ազդել արյան հոսքի կորուստը », - նշել է բժիշկը եւ հավելել, որ, բարեբախտաբար, կան խոլեստերինի մակարդակն իջեցնող բժշկական թերապիաներ, արյան մակարդակը նոսրացնող միջոցներ եւ խոլեստերինի ափսեները հեռացնելու նպատակով վիրահատական միջամտություններ:

Մասնագետը նշել է, որ կանխարգելումն ավելի լավ է քան բուժում, ինչի համար էլ անհրաժեշտ է վերահսկել խոլեստերինի բարձր մակարդակը: Հատկապես, որ բարձր խոլեստերինը ախտանիշներ չի առաջացնում եւ դրա առկայությունը հնարավոր է ստուգել արյան անալիզի արդյունքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է