• Latest news

Խոլերայի բռնկում Իրաքում. հաստատվել է 13 դեպք

20 հունիսի, 2022  12:26

Խոլերայի բռնկումն Իրաքում հանգեցրել է այն բանին, որ առնվազն 13 մարդ վարակվել է, տասնյակ մարդիկ ուղարկվել են հետազոտվելու, նրանց մեծ մասը հյուսիսային Քրդստանից է, կիրակի տեղեկացրել են երկրի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները։

«Խոլերայի տասը դեպք գրանցվել է Սուլեյմանիա նահանգում»,- տեղեկացրել է ինքնավար Քրդստանի առողջապահության շրջանային վարչության պետ Սաբահ Հավրամին։

Ենթադրվող 56 դեպք նույն շրջանում հետազոտվում է երկրի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնական լաբորատորիայում. սա միակ տեղն է, որտեղ կարելի է ախտորոշում կատարել։

Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ եւս մեկ դեպք գրանցվել է Սուլեյմանիայի հարեւան Քիրկուկում, եւս երկուսը՝ հարավային Մուտանա նահանգում։

Մահվան դեպքեր առայժմ չեն գրանցվել։

«Վերջին վեց օրում լուծի եւ փսխման մոտ 4 000 դեպք է գրանցվել Սուլեյմանիայի հիվանդանոցներում»,- ասել է Հավրամին մամուլի ասուլիսում։

Սուլեյմանիայի մայրաքաղաքում ապրում է մոտ մեկ միլիոն մարդ։

Խոլերայի վերջին խոշոր բռնկումը երկրում տեղի է ունեցել 2015թ., AFP-ին ասել է առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սեյֆ ալ-Բադրը։

Խոլերան սուր լուծով ուղեկցվող հիվանդություն է, որը բուժվում է հակաբիոտիկներով եւ հիդրատացիայով, բայց առանց բժշկական օգնության կարող է սպանել մի քանի ժամվա ընթացքում։

Դրա հարուցիչն այն միկրոբն է, որը սովորաբար փոխանցվում է վատ սանիտարական պայմանների պատճառով։ Մարդիկ վարակվում են, երբ ուտում կամ խմում են այդ միկրոբով վարակված ուտելիք եւ ջուր։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում ամեն տարի գրանցվում է խոլերայով վարակման 1,3 միլիոնից մինչեւ չորս միլիոն դեպք, ինչը հանգեցնում է 21 000-ից մինչեւ 143 000 մարդու մահվան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է