• Latest news

Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը

20 հունիսի, 2022  17:28

Քաղցկեղը արագ տարածվող հիվանդություն է, որն ուղեկցվում է բազմաթիվ ախտանշաններով։ Առողջապահության մարմինների տվյալներով՝ հիվանդության ամենաքիչ հայտնի նշաններից մեկը կարող են լինել ձայներն աղիներում, գրել է Express-ը։

Քաղցկեղի դրսեւորումները բազմազան են, դրանք պարզելն այնքան էլ հեշտ չէ, եւ այդ պատճառով վաղ ախտորոշումը դժվարանում է։ Բայց եթե հիվանդությունը հայտնաբերվի վաղ փուլում, ապրելու հավանականությունը մեծանում է։ Որոշ բժիշկների կարծիքով՝ աղիներում բլթոցի նմանվող ձայնը կարող է վկայել հաստ աղիի քաղցկեղի մասին, եթե այն ուղեկցվում է տագնապալի այլ նշաններով։

Մասնավորապես, խոսքը այնպիսի ախտանշանների մասին է, ինչպիսին են արյունը կղանքում, գազերի ավելցուկը, սրտխառնոցը, փսխումը, այրոցը եւ քաշի անցանկալի կորուստը։

Չնայած բլթոցը որովայնում կարող է լինել քաղցկեղի նշան, այդ ձայներն ավելի հաճախ կապված են սոված լինելու հետ, քանի որ դրանք սովորաբար ավելի բարձր են դառնում, երբ ստամոքսը  եւ աղիները դատարկ են։

Գուցե դուք արագ եք ուտում կամ ոչ հարմար ժամի, եթե ձեր ստամոքսը «աղմկում» է անգամ այն ժամանակ, երբ դուք քաղցած չեք։ Ստամոքսի «աղմուկն» այն ժամանակ, երբ քաղցած չեք, կարող է լինել տագնապի կամ սթրեսի հետեւանք, նշել են մասնագետները։

Հաստ աղիի քաղցկեղն առաջ է գալիս այն ժամանակ, երբ աղիների չարորակ բջիջները ձեռք են բերում բազմանալու եւ սերտաճելու ունակություն։

Ի վերջո գոյանում են ուռուցքներ, որոնք կարող են մեծանալ՝ հարեւան հյուսվածքներ տարածվելով։

Աղիների վարքագծի փոփոխությունները հիվանդության առաջին ֆիզիկական դրսեւորումներն են, եւ դրանք կարող են պահպանվել։

Հաճախ պացիենտները նկատում են  ռեկտալ արնահոսություն կամ արյուն կղանքում, որը կարող է փոխել կղանքի գույնը։

Երբ արնահոսությունը տեղի է ունենում մարսողության տրակտի ներսում, կղանքը կարող է դառնալ մուգ դարչնագույն, մուգ կարմիր կամ սեւ՝ կախված ուռուցքի գտնվելու տեղից։

Քաղցկեղի կանխարգելման համար անհրաժեշտ է կարգավորել բջիջների աճը, դրա համար գոյություն ունեն մի քանի միջոցներ։

Որոշ մթերքներ, որոնք մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ են պարունակում, կարող են օգնել  զսպելու ուռուցքների աճը։

Բրոկոլին, հատապտուղները եւ սխտորը կարող են նպաստել քաղցկեղի կանխմանը։

Դրանք պարունակում են քիչ կալորիաներ եւ ճարպեր ու հարուստ են ֆիտոքիմիական նյութերով եւ հակաօքսիդատնտներով, որոնք կարող են օգնել քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազեցնելուն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է