• Latest news

Նշվել են շոգին առաջացող գլխացավի անսպասելի պատճառները

22 հունիսի, 2022  10:29

Գլխացավը սովորաբար կապվում է աշնան եւ եղանակի վատացման հետ, երբ ճնշման փոփոխության ֆոնին հեշտությամբ կարելի է բախվել նման տհաճ ախտանշանի։ Բայց մասնագետներն առանձնացնում են ցավի տեսակներ, որոնք առաջ են գալիս տարվա շոգ եղանակին։

Թե ինչու է գլխացավ առաջանում ամռանը՝ «Аргументы и факты»-ին պատմել է նյարդաբան-վեգետոլոգ Ելենա Բելենկոն։

Առաջին պատճառը կարող է լինել օդի բարձր ջերմաստիճանը եւ, որպես հետեւանք, ջրազրկումը։ «Շոգի պայմաններում մարմինը փորձում է զովանալ եւ քրտինք է արտադրում մաշկի մակերեսին։ Եթե արտազատվող հեղուկի չի վերականգնվում, օրգանիզմը դրա անբավարարություն է զգում։ Որպես հետեւանք՝ տեղի է ունենում գլխի անոթների սպազմ, առաջ է գալիս գլխացավ»,- նշել է նյարդաբանը։

Ուստի, նշել է բժիշկը, անհրաժեշտ է օրգանիզմն ապահովել ջրով՝ փոխհատուցելով հեղուկի կորուստը։ Սովորական պայմաններում խմելու ռեժիմի նորմը մարդու մարմնի զանգվածի 1 կիլոգրամի համար 25-30 միլիլիտր է։ Շոգ եղանակին ջրի քանակը պետք է ավելացվի, եթե հակացուցումներ չկան։ Ջուրը խմեք ոչ մեծ կումերով, կարճ ընդմիջումներով։

«Ուղեղի սառեցումը» կամ գլխացավը ցրտից կարող է առաջանալ պաղպաղակ ուտելուց, սառը հեղուկ խմելուց կամ սառցակտոր ուտելուց հետո։ Այդ գլխացավը գիտականորեն անվանվում է սեպաձեւ-քիմքային գանգլիոնեւրալգիա։

Եթե ձեր գլուխն սկսել է ցավալ պաղպաղակից կամ սառը ջրից, փորձեք նորմի բերել բերանի եւ կոկորդի ջերմաստիճանը, նախազգուշացրել է նյարդաբան Բելենկոն։ Նախ՝ սառը մի կերեք կամ խմեք։ Ընդհակառակը, խմեք սենյակային ջերմաստիճանի ջուր կամ հեղուկ, բայց ոչ սառը եւ ոչ տաք։ Սեղմեք լեզուն կամ բութ մատը քիմքին, որպեսզի ջերմություն հաղորդեք եւ տաքացնենք այդ սառած հատվածը, խորհուրդ է տվել մասնագետը։

Ամռանը գլխացավ կարող է առաջանալ զարկերակային ճնշման տատանումներից։ Շոգի պայմաններում այն կարող է ե՛ւ իջնել, ե՛ւ բարձրանալ։

Համենայն դեպս, պետք է առաջին հերթին զովանալ՝ հնարավորության դեպքում տեղափոխվել զով տեղ, ճակատին սառը թրջոց դնել եւ խմել ջուր, խորհուրդ է տվել բժիշկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։