• Latest news

Ի՞նչ հիվանդությունների մասին կարող է ահազանգել ծուլությունը

22 հունիսի, 2022  13:27

Ծուլությունը կարող է վկայել վահանաձեւ գեղձի խնդիրների, ինչպես նաեւ քրոնիկական հիվանդությունների առկայության մասին, URA.RU-ի հետ զրույցում ասել է բժիշկ-թերապեւտ, «Твой доктор» կլինիկայի գլխավոր բժիշկ Տատյանա Ռոմանենկոն։

«Ծուլությունը ինչ-որ բան անելու ցանկություն չունենալն է։ Բնականաբար, երբ նման բան է պատահում, մենք փորձում ենք բացառել որեւէ հարգելի պատճառ, սոմատիկ խնդիր, օրինակ՝ հիպոթիրեոզը (վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարում – ծան.՝ URA.RU)։ Այս հիվանդության դեպքում մարդն ունենում է ապատիա, ծուլություն եւ ընդհանուր թուլություն։ Ծուլության պատճառ կարող են դառնալ նաեւ քրոնիկական հիվանդությունները»,- նշել է թերապեւտը։

Իր հերթին, կլինիկական հոգեբան, Ռուսաստանի հոգեբանական ընկերության անդամ Մարգարիտա Դվորկինան ավելացրել է, որ ծուլությունը կարող է վկայել դեպրեսիայի մասին։ «Եթե ուժ, տրամադրություն եւ առավոտ արթնանալու ցանկություն չկա, ապա չի կարելի բացառել հոգեբանական կարգի ինչ-որ խանգարումներ։ Չէ՞ որ ծուլություն, որպես այդպիսին, գոյություն չունի, կա արտաքին կամ ներքին մոտիվացման անբավարարություն։ Կամ՝ ուրախ կլինեի ինչ-որ բան անել, բայց դեպրեսիվ էպիզոդի առկայությունը թույլ չի տալիս կենտրոնանալ, ներքին ուժ չկա»,- նշել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել