• Latest news

Կանանց պարագայում կորոնավիրուսի երկարատեւ ընթացքն ավելի հավանական է, քան տղամարդկանց. հետազոտություն

22 հունիսի, 2022  21:22

Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ կարող են երկար զգալ COVID-19-ի ախտանշանները. այսպիսի եզրակացության են եկել գիտնականները նոր հետազոտության արդյունքում, որը հրապարակվել է Current Medical Research and Opinion ամսագրում։

Johnson & Johnson ընկերության կանանց առողջության գծով գլխավոր բժշկի գրասենյակի հետազոտողներն ուսումնասիրել են 1,3 մլն պացիենտի մասնակցությամբ կատարված հետազոտության տվյալները։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ երկարատեւ COVID-19-ի հավանականությունը տղամարդկանց համեմատ կանանց պարագայում 22 տոկոսով բարձր է։

Պարզ չէ, թե ինչն է կորոնավիրուսի երկարատեւ ընթացքի պատճառը, բայց փորձագետները մի քանի տեսություններ են դիտարկում, ներառյալ օրգանիզմում վիրուսի պահպանվելը, նյարդային ուղիների վիրուսով ախտահարումը եւ իմունային համակարգի ակտիվության պահպանումը վարակվելուց հետո։

Տղամարդկանց եւ կանանց ախտանշանները տարբեր էին ոչ միայն COVID-19-ով վարակվելու ժամանակ, այլեւ հիվանդության երկարատեւ ընթացքից հետո։

Կանանց դեպքում նկատվել են երկարատեւ ախտանշանների ավելի բարձր ցուցանիշներ, ներառյալ հոգնածությունը, ականջների, կոկորդի, քթի ախտահարումները, աղեստամոքսային, նյարդաբանական, մաշկային եւ հոգեբուժական եւ/կամ տրամադրության խանգարումները։

Մյուս կողմից՝ տղամարդիկ ավելի հաճախ են ունեցել երիկամային խանգարումներ, ինչպես նաեւ էնդոկրին հիվանդություններ, ներառյալ դիաբետը։

Նախկինում կատարված մի քանի հետազոտություններ դիտարկել են սեռից կախված հոսպիտալացման, ինտենսիվ թերապիայի բաժանմունքում հայտնվելու եւ COVID-19-ից մահանալու հետ կապված տարբերությունները։

Պարզ չէ, թե ինչու են կանայք ավելի ընկալունակ երկարատեւ COVID-ի հանդեպ, քան տղամարդիկ, բայց հեղինակների կարծիքով՝ դա կարող է կապված լինել այն տարբերությունների հետ, թե ինչպես է կանանց իմունային համակարգն արձագանքում վարակին՝ տղամարդկանց իմունային համակարգի համեմատ։

«Կանայք ավելի արագ եւ հուսալի բնածին ու ադապտիվ իմունային արձագանքներ ունեն, որոնք կարող են պաշտպանել նրանց սկզբնական վարակից եւ հիվանդության ծանրությունից,- գրել են հեղինակները։- Բայց այդ նույն տարբերությունը կարող է կանանց ավելի խոցելի դարձնել երկարատեւ աուտոիմունային հիվանդությունների հանդեպ»։

Բացի այդ, հետազոտողների կարծիքով, կանայք կարող են ենթարկվել COVID-19-ի ավելի մեծ ռիսկի, որովհետեւ որոշ մասնագիտություններ, ինչպիսին են բուժքույրը եւ մանկավարժը, հիմնականում «կանացի» են, ինչն իր հերթին կարող է նպաստել, որպեսզի կորոնավիրուսի ընթացքը նրանց համար լինի երկարատեւ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել