• Latest news

Ի՞նչ պետք է անել ինքնաթիռով թռչելուց առաջ

22 հունիսի, 2022  17:43

«Շերեմետեւո» միջազգային օդանավակայանի բժշկասանիտարական բաժանմունքի գլխավոր բժիշկ Սերգեյ Վոլգան ասել է, որ ինքնաթիռով թռչելուց առաջ պետք է հրաժարվել սուրճից եւ ալկոհոլից։ Ի թիվս այլ բաների, անհրաժեշտ է շատ ջուր խմել, գրում է RIA.ru-ն։

Նրա խոսքով՝ այդ միջոցները պետք է ձեռնարկվեն, որպեսզի փոխհատուցվի ջրազրկումը, որը տեղի է ունենում թռիչքի ժամանակ։

«Միեւնույն ժամանակ թռիչքի համար հատուկ նախապատրաստություն չի պահանջվում։ Բայց դուք կօգնեք օրգանիզմին, եթե լավ քնեք, բացառեք ալկոհոլը եւ մեծ քանակությամբ սուրճը թռիչքի նախօրեին։ Ի թիվս այլ բաների, կարելի է բացառել այն մթերքները, որոնք գազեր են առաջացնում: Թռիչքից առաջ անհրաժեշտ է խմել ոչ գազավորված ջուր», - հավելել է Վոլգան։

Մասնագետը հավելել է, որ թռիչքի ժամանակ երակների վարիկոզով տառապողներին խորհուրդ է տրվում կոմպրեսիոն տրիկոտաժ կրել։ Դա անհրաժեշտ է հիվանդության սրացումը կանխարգելելու համար։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել