• Latest news

Գիտնականները հայտնաբերել են ասեղնաբուժության ապաքինող հատկությունները քրոնիկ գլխացավերի դեպքում

23 հունիսի, 2022  17:24

Ասեղնաբուժությունը կարող է օգնել մեղմել լարվածության պատճատով քրոնիկ գլխացավերը՝ տարածված խնդիր, որը կարող է առաջանալ ծոծրակի կամ պարանոցի մկանների լարվածության դեպքում, ասվում է Neurology ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Հետազոտության ընթացքում 218 մարդ, որոնց մոտ ախտորոշվել է «լարվածության քրոնիկ գլխացավ», չորս շաբաթը մեկ այցելել են կլինիկաներ: Նրանք օրագրեր են պահել՝ ախտանշաններն ու դեղերը գրանցելու համար: Նրանք այդ գլխացավերից տառապել են ամսական միջինը 22 օր՝ 11 տարվա ընթացքում։

Նրանց պատահական կարգով նշանակել են «մակերեսային» ասեղնաբուժություն՝ շաբաթական երկու կամ երեք սեանս, ընդհանուր 20 սեանս՝ երկու ամսում: Այնուհետեւ նրանց հետեւել են եւս վեց ամիս:

Ընդ որում, «իսկական» ասեղնաբուժության պրոցեդուրաները «կատարվել են մինչեւ ասեղը զգալը, որը ենթադրում է ասեղը մարմնի մեջ տեղադրելը եւ շարժելը՝ մինչեւ ծակոց, թմրածություն կամ ծանրություն զգալը»։

Հետազոտության վերջում մասնակիցների 68 տոկոսը, որոնք ստացել են «իսկական» ասեղնաբուժություն, հայտնել են ամսական գլխացավի օրերի առնվազն 50 տոկոսով կրճատման մասին: Նշվել են միայն թույլ կողմնակի ազդեցություններ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել