• Latest news

Աղիների միկրոբիոմի վիճակը լավացնելու երեք միջոց

24 հունիսի, 2022  10:27

Մանրէներ, վիրուսներ, խմորիչներ ու մակաբույծներ ձեր աղիներո՞ւմ։ Սա կարող է մղձավանջ թվալ, բայց իրականում միկրոբների այդ կուտակումն անհրաժեշտ է առողջությանը, նշել են փորձագետները։ Այդ մասին տեղեկացրել է CNN-ը։

«Միկրոբիոմը միլիոնավոր օրգանիզմներ են, որոնք ապրում են մեր մեջ եւ մեզ վրա,- նշել է Կոլումբիայի համալսարանի բուժքույրերի դպրոցի ռազմավարական եւ նորարարական հետազոտությունների գծով դեկանի տեղակալ Էլիզաբեթ Քորվինը։- Առողջ միկրոբիոմը լավ առողջության կարեւորագույն բաղկացուցիչն է»։

Այն ազդում է իմունային համակարգի վրա եւ օգնում սինթեզել կարեւոր վիտամիններ մեր աղիներում, նշել է Քորվինը։ Այդ օրգանիզմներն ապահովում են նաեւ պաշտպանություն, օգնում վերքերի վերականգնմանը, ոչնչացնում են վնասակար պաթոգենները եւ նպաստում որոշ դեղերի ավելի լավ ներգործությանը, նշել է Մեծ Բրիտանիայի Մանչեսթրի համալսարանի վարակաբանական, իմունային եւ շնչառական բժշկության ամբիոնի պրոֆեսոր Շինա Կրուկշանկը։

Միկրոբիոմի խնամքը կարող է օգնել շատ հիվանդությունների (ալերգիա, ասթմա եւ աուտոիմունային հիվանդություններ) դեպքում, նշել է Կրուկշանկը։

Ինչպե՞ս լավացնել միկրոբիոմի վիճակը։

«Լավ միկրոբիոմը պետք է բազմատեսակ լինի,- նշել է Կրուկշանկը։- Շատ հիվանդություններ, որպես կանոն, կապված են բազմազանության անբավարարության հետ»։

Մասնագետները նշել են միկրոօրգանիզմների բազմազանությունը մեծացնելու պարզ միջոցներ։

Հետազոտությունները ցույց են տվել, որ շներն իրենց միկրոբիոմը կիսում են տնեցիների հետ, նշել է Քորվինը, իսկ ընտանի կենդանիների խնամքը մանրէների փոխանակման հաճելի միջոց է, ավելացրել է նա։

Միկրոբիոմի առողջության կարեւոր գործոններից է նաեւ այն, թե որքանով են հերմետիկ փակ կամ «թափանցելի» ձեր աղիները։

Մասնագետները նաեւ նշել են, որ կորտիզոլի՝ սթրեսի հորմոններից մեկի բարձր մակարդակը կարող է մեծացնել աղիների հերմետիկ չլինելը։

Փորձագետների խոսքով՝ բջջանյութի բարձր պարունակությամբ բազմատեսակ դիետան կարեւոր է միկրոբիոմի առողջության համար։

Կրուկշանկը նշել է, որ անհանգստանում է այն մարդկանց միկրոբիոմի առնչությամբ, որոնք սահմանափակումներ են մտցնում ուտելիքի հարցում կամ հետեւում են սնունդը սահմանափակող դիետաների, եւ հակառակը՝ նախընտրում են բարձր կալորիականությամբ մթերքները։

«Եթե մեծ քանակությամբ մրգեր եւ բանջարեղեններ պարունակող դիետայի եք հետեւում, դա միկրոբիոմն ապահովում է տարբեր մթերքներով,- նշել է Կրուկշանկը։- Ամենապարզ բանը, որ կարող ենք անել, հավասարակշռված դիետա պահելն է»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է