• Latest news

Առողջապահության համաշխարհային ցանցը կապիկի ջրծաղիկը համավարակ է հայտարարել

23 հունիսի, 2022  20:21

Առողջապահության համաշխարհային ցանցը (ԱՀՑ) կապիկի ծաղիկի ներկայիս բռնկումը համավարակ է հայտարարել, քանի որ 58 երկրներում գրանցվել է կապիկի ծաղիկի 3417 հաստատված դեպք:

Կապիկի ծաղիկն արագորեն տարածվում է բազմաթիվ մայրցամաքներում եւ կանգ չի առնի առանց համաձայնեցված գլոբալ գործողությունների, ասվում է հայտարարության մեջ:

ԱՀՑ-ի հայտարարությունը հնչել է ԱՀԿ-ի նիստից առաջ, որը տեղի կունենա հունիսի 23-ին, եւ որի ժամանակ որոշում կկայացվի կապիկի ծաղիկի բռնկման սահմանման մասին:

«Նույնիսկ եթե մահացության մակարդակը շատ ավելի ցածր է, քան բնական ծաղիկից, եթե միջոցներ չձեռնարկվեն շարունակական տարածումը կասեցնելու համար, միջոցներ, որոնք կարող են գործնականորեն իրականանալի լինել, միլիոնավոր մարդիկ կմահանան, իսկ շատերը կդառնան կույր եւ հաշմանդամ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«ԱՀԿ-ն պետք է շտապ միջազգային նշանակություն ունեցող սեփական արտակարգ իրավիճակը հայտարարի հանրային առողջապահության ոլորտում: 2020 թվականի հունվարի սկզբին հանրային առողջապահության մեջ արտակարգ իրավիճակ անհապաղ չհայտարարելը պետք է հիշել որպես պատմության դաս այն մասին, թե ինչ կարող է նշանակել համաճարակին ուշացած արձագանքն աշխարհի համար»,- ասել է ԱՀՑ համահիմնադիր, համաճարակաբան Էրիկ Ֆեյգլ Դինգը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել