• Latest news

Կարո՞ղ է արդյոք մատների երկարության հարաբերակցությունը կանխատեսել, թե որքան երկար եք ապրելու

24 հունիսի, 2022  14:36

Եթե բավականաչափ ուշադիր նայեք, ապա մարմինը բազմաթիվ հուշումներ կտա ձեր առողջության ընդհանուր վիճակի մասին: Ձեր մատների երկարությունը կարող է կանխատեսել, թե որքան երկար եք ապրելու, գրում է «МедикФорум»-ը։

Հետազոտության նպատակն է եղել համեմատել մատների երկարության հարաբերակցությունը երեք երկարակյաց եւ մեկ ոչ երկարակյաց կանանց միջեւ, ինչպես նաեւ նույն էթնիկ խմբի ներսում երկարակեցության եւ ոչ երկարակեցության ընտրանքի միջեւ:

Գիտնականները համեմատել են մատների երկարության հարաբերակցության տարածվածությունը երկարակյացների եւ ոչ երկարակյացների ընտրանքներում:

Նրանք համեմատել են մատների երկարության հետեւյալ հարաբերակցությունները տարբեր պոպուլյացիաների միջեւ։

  • Տիպ 1 (ցուցամատն ավելի երկար է, քան մատնեմատը)
  • Տիպ 2 (ցուցամատը հավասար է մատնեմատին)
  • Տիպ 3 (ցուցամատը կարճ է մատնեմատից)

Բացասական կապ է նկատվել երկարակեցության ինդեքսի եւ 1-ին տիպի գործակցի տարածվածության միջեւ։

Երկարակյաց պոպուլյացիաներում 1-ին տիպի հարաբերակցության տարածվածությունն ավելի ցածր է եղել, իսկ 3-րդ տիպի հարաբերակցության տարածվածությունը՝ ավելի բարձր, քան ոչ երկարակյացների ընտրանքում:

Ստացված տվյալները ցույց են տվել, որ 3-րդ տիպի մատների երկարության հարաբերակցությունը երկարակեցության լավագույն ցուցանիշն է, քան 1-ին մատի երկարությունը:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ մատների երկարության 1-ին տիպի հարաբերակցությունը կապված է լուրջ հիվանդությունների հետ, որոնք կարող են կրճատել կյանքի տեւողությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել