• Latest news

Ո՞ր նշանները կարող են վկայել լյարդի խնդիրների մասին

25 հունիսի, 2022  09:40

Ձեր լյարդն ամեն օր կատարում է մի քանի պարտականություններ՝ օգնում է վերամշակել այն, ինչ ուտում եք եւ խմում, կուտակում է սննդանյութեր, ինչպիսիք են վիտամիններն ու գլյուկոզան, դուրս է բերում ավելորդ տոքսինները եւ շատ այլ բաներ, ասում է շտապ օգնության բաժանմունքի տնօրեն եւ Սուրբ Մարիա հիվանդանոցի բժիշկ Բայո Կարի-Ուինչելը: Մասնագետի խոսքով՝ կան նախազգուշական ազդանշաններ, որոնցով լյարդը փորձում է փոխանցել ձեզ, որ խնդիր կա, եւ ահա այն հինգ նշանները, որոնք չպետք է անտեսել, գրում է Eat This, Not That!-ը։

Առաջինը Կարի Ուինչելն անվանել է այն վիճակը, երբ աչքերի սպիտակուցները եւ մաշկը դեղնում են բիլիռուբին կոչվող նյութի կուտակման պատճառով, դա դեղին նյութ է, որն առաջանում է արյան կարմիր բջիջների քայքայման ժամանակ: Բիլիռուբինի առաջացումը օրգանիզմի բնականոն գործունեություն է, որը նա կատարում է ամեն օր։ Սակայն երբ լյարդը չի կարողանում պատշաճ կերպով մշակել արյան կարմիր բջիջները՝ դրանց քայքայվելու դեպքում, դա առաջացնում է բիլիռուբինի կուտակում, ինչը հանգեցնում է դեղնության:

Եթե կղանքում արյուն եք նկատում կամ ուղիղ աղիքի արյունահոսություն ունեք, ձեր լյարդը կարող է սպիի նշաններ (ցիռոզ) ունենալ: Երբ լյարդը առողջ է, արյունը արագ եւ անարգել շարժվում է մարմնով։ Սպիների առկայության դեպքում արյան հոսքը դեպի մարմնի այլ մասեր կարող է փոքր-ինչ դժվարանալ, ինչը հանգեցնում է արյունահոսության։

Երբ լյարդը չի կարողանում հեռացնել տոքսինները օրգանիզմից, այդ տոքսինները կարող են կուտակվել ուղեղում՝ առաջացնելով հիշողության հետ կապված խնդիրներ, այդ թվում՝ մտքերի խառնաշփոթ, հոգնածություն եւ ավելի ծանր դեպքերում՝ կոմա:

Լյարդի խնդիրներից տառապող մարդկանց մոտ կեսը որովայնում կամ ոտքերում հեղուկի կուտակումներ ունի։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ լյարդի երակներում արյան ճնշումը բարձրանում է, եւ արյունը ներթափանցում է հյուսվածքների մեջ, նշում է բժիշկը։

Մասնագետը հավելել է, որ լյարդն անհրաժեշտ է ուտելիքի եւ հեղուկների հետ ստացվող ամենօրյա սննդանյութերը մշակելու համար։ Երբ այն չի կարողանում գործել, օրգանիզմը պայքարում է իրեն անհրաժեշտ սննդանյութերը ստանալու համար, ինչի հետեւանքով քաշի կորուստ է լինում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել