• Latest news

Նույն ընտանիքի երեք անդամներ հազվագյուտ հիվանդությամբ են վարակվել՝ ձուկ ուտելով

24 հունիսի, 2022  20:45

Ավստրալիայում նույն ընտանիքի երեք անդամներ հազվագյուտ հիվանդությամբ են վարակվել, երբ սննդի մեջ սառեցրած-հալեցրած թագավորական լուցիան ձուկ են օգտագործել, գրում է Newsweek-ը:

Հաֆֆա հիվանդությունը, որը նաեւ հայտնի է որպես ռաբդոմիոլիզ, հազվագյուտ հիվանդություն է, որը հաճախ կապված է ծովամթերք ուտելու հետ: Այս հիվանդության ժամանակ տեղի է ունենում մկանային հյուսվածքի քայքայում եւ արյան մեջ մկանային մանրաթելերի պարունակության արտազատում, ինչը հանգեցնում է մկանների անբացատրելի կոշտության եւ արյան շիճուկում կրեատինկինազի մակարդակի բարձրացման:

Ըստ վերջին դեպքի մասին BMJ-ում հրապարակված հոդվածի հեղինակների, Հաֆֆա հիվանդությունն առաջին անգամ նկարագրվել է 1924 թվականին, դրա դեպքերը պարբերաբար հանդիպել են ԱՄՆ-ում ու Չինաստանում եւ սովորաբար կապված են եղել գոմեշ-ձկան, խեցգետինների եւ սաղմոնի օգտագործման հետ: Այս ընտանիքի դեպքն առաջինն է Ավստրալիայում, ըստ այս մասին հոդվածի:

Ձուկն ուտելուց մոտավորապես 10 ժամ անց ընտանիքը գնացել է հիվանդանոց, քանի որ բոլորը վերջույթների մկանային ուժեղ ցավ են զգացել: Ընդ որում, որդու մոտ նաեւ մեզն է մուգ շագանակագույն եղել։ Ընտանիքի բոլոր անդամների մոտ հայտնաբերվել է ռաբդոմիոլիզ, սակայն որդու մոտ, որը 20 տարեկան է, նաեւ՝ երիկամների սուր ախտահարում։ Հեղինակները ենթադրում են, որ դա կարող էր պայմանավորված լինել նրանով, որ նա երկու չափաբաժին ձուկ է կերել: Ընտանիքին կաթիլային եղանակով ռեգիդրացիա են արել:

Գիտնականները չգիտեն, թե ծովամթերք ուտելուց հետո կոնկրետ ինչն է առաջացնում ռաբդոմիոլիզ, սակայն նրանք ենթադրում են, որ ձկների մեջ կարող է լինել «անհայտ տոքսին, որը կարող է ուղղակիորեն ռաբդոմիոլիզ առաջացնել»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել