• Latest news

Ընկերներ ընտրելիս կարեւոր է մարդու հոտը. իսրայելցի գիտնականներ

26 հունիսի, 2022  11:36

Իսրայելում գործող «Ուեյցմանի անվան գիտությունների ինստիտուտի» մի խումբ գիտնականաններ ուսումնասիրել են, թե ինչպես են հոտերն ազդում մարդկանց բարեկամության վրա: Այս մասին հայտնում է Science Advances ամսագիրն ու հավելում, որ, ուսումասիրությունների համաձայն, նույն սեռի մարդիկ ավելի հաճախ ընկերություն են անում նրանց հետ, ովքեր իրենց հոտն ունեն:

Հետազոտողներն ուսումնասիրել են արագ ընկերացած նույն սեռի մտերիմ ընկերների մարմնի հոտերը, ինչպես նաեւ հոտի նմուշներ են վերցրել միմյանց չճանաչող մարդկանցից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկերների հոտերի միջեւ շատ ընդհանրություններ կան:

«Եզրակացությունն այն է, որ մարդիկ, ովքեր մտերմանում են միմյանց հետ, մարմնի նման հոտ ունեն», - ասել է հետազոտության գլխավոր հեղինակ Ինբալ Ռավրեբին:

Գիտնականները նաեւ պարզել են, որ ընկերները կարող են ավելի նման հոտեր ունենալ, քան սիրահար զույգերը:

Փորձարկման ընթացքում գիտնականները պարզել են, որ որքան նման են մարդկանց հոտերը, այնքան ավելի են նրանք միմյանց համակրում եւ զգում, որ կարող են ընկերանալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել