• Latest news

Որոշակի ավելորդ քաշը օգտակար է տարեցներին. սրտաբան

26 հունիսի, 2022  17:46

Ռուս հայտնի սրտաբան Ալեքսանդր Միասնիկովն ասել է, որ որոշակի ավելորդ քաշը երբեմն օգտակար է առողջությանը, գրում է MedikForum-ը:

Միասնիկովը պարզաբանել է, որ տարեց մարդկանց համար կարող է օգտակար լինել մարմնի ճարպի ոչ կրիտիկական աստիճանի հասնող քանակությունը։ Ճարպի նման շերտը որոշակի պաշտպանություն է ապահովում, մինչդեռ քաշի կորուստը կարող անցանկալի ռեակցիաներ առաջացնել տարեցների օրգանիզմում, քանի որ այն ընկալվում է որպես հիվանդություն։

Մասնագետի խոսքով՝ քիչ ավելորդ քաշի դեպքում ֆիզիկական ակտիվությունը առողջության համար առանցքային գործոն է դառնում։ Մարմնի մեջ ճարպային հյուսվածքի աճը կարող է սկսվել որոշակի տարիքից՝ օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունների հետեւանքով եւ անհնար է ամբողջությամբ ազատվել նման ճարպից։

«Ֆիզիկական կազմվածքը պահպանելու համար`խորհուրդ եմ տալիս ավելի շատ քայլել եւ իրագործելի սահմաններում ծանրաբեռնել մարմինը։ Օրինակ`բարձրանալ աստիճաններով»,- նշել է բժիշկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ