• Latest news

Հիշողությունը բարելավելու լավագույն ուղիները

26 հունիսի, 2022  21:44

Նյարդահոգեբույժ դոկտոր Ռեզա Հոսեյնի Գոմին Eat This, Not That ամսագրի համար գրված հոդվածում խոսել է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների պատճառով առաջացած հիշողության կորստի մասին եւ, հիշողությունը բարելավելու համար, մի շարք խորհուրդներ տվել:

Ստորեւ ներկայացնում ենք բժշկի առանձնացրած խորհուրդները.

  • Առաջինը ֆիզիկական վարժություններ են, որոնց ընթացքում սրտի զարկերը հասնում են րոպեում 120-ից 140-ի, ինչի շնորհիվ էլ ակտիվանում է արյան շրջանառությունը ողջ մարմնում:
  • Երկրորդ խորհուրդը դիետան(սննդակարգ) է: Այն, ինչ մենք ուտում ենք, կարող է մեծ ազդեցություն ունենալ: Սննդակարգը կարող է ազդել հիվանդությունների առաջացման կամ կանխման վրա: Այս հարցում մասնագետը խորհուրդ է տալիս ընտրել սնվելու մեկ առողջ սովորություն, ինչպիսին շաքարի բացառումն է, եւ մի քանի ամսում օրգանիզմը դրական արդյունքներ կգրանցի:
  • Երրորդը վերաբերում է սոցիալական փոխգործակցությանը: Տարիքի հետ մենք բոլորս դառնում ենք ավելի ինտրովերտ, ինչը, ըստ հետազոտությունների, վնասում է մեր ուղեղի աշխատանքին: Սոցիալական մեկուսացումը կարող է արագացնել հիշողության կորուստը եւ կտրուկ նվազեցնել մեր կյանքի որակը:
  • Եվ վերջում՝ պետք է վերացնել նյարդահոգեբուժական ցանկացած ախտանիշ: Դրանք ներառում են ընկճվածություն, անհանգստություն կամ քնի հետ կապված խնդիրներ: Այն նաև ներառում է ավելի ծանր ախտանիշներ, ինչպիսիք են պարանոյան կամ հալյուցինացիաները: Ձեր մտքի հետ կապված ցանկացած բան, որը կարող է ազդել ձեր առօրյա կյանքի վրա, պետք է քննարկվի ձեր բժշկի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է