• Latest news

Երջանիկ զգալու երեք անսպասելի միջոց

27 հունիսի, 2022  10:36

Բժիշկ-թերապեւտները, էնդոկրինոլոգները եւ այլ մասնագետներ գիտեն, թե ինչպես երջանիկ դարձնեն մեր մարմինը։ Նրանք խորհուրդ են տալիս օգտվել պարզ, բայց եւ արդյունավետ միջոցներից, օրինակ, հետեւել քնի կատարյալ ռեժիմին՝ պառկել քնելու ժամը 22.00-ին եւ արթնանալ առավոտյան 06.00-08.00-ին։ Իսկ եթե արթնանում եք մինչեւ ժամը 06.00-ն, ապա օրգանիզմն ինքնաբերաբար պարգեւատրում է ձեզ սերոտոնինի՝ երջանկության հորմոնի արտադրմամբ։ Իհարկե, հիանալի է հնչում, բայց միշտ չէ, որ սա իրականանալի է, գրել է «Комсомольская правда»-ն։

Իսկ ահա հոգեբաններն այլ, ավելի հեշտ միջոցներ են առաջարկում։ Եթե դրանց մասին չմոռանաք, շուտով կհասկանաք, որ հեշտ է երջանիկ լինել։

  1. Նայեք աստղերին։

Կալիֆոռնիայի համալսարանի մի խումբ հոգեբաններ եկել են հետեւյալ եզրակացության. որքան ավելի հաճախ է մարդը նայում աստղերին, այնքան ավելի հանգիստ ու երջանիկ է։ Եվ անգամ ավելի հանդուրժոսղ է մարդկային թերությունների հանդեպ։

  1. Զբոսնեք եւ հետեւեք բնությանը։

Սթրեսից ազատվելու համար հոգեբույժները խորհուրդ են տալիս զբոսնել նույն տեղում, ցանկալի է՝ նույն ժամին եւ կես ժամով։ Անկախ սեզոնից եւ եղանակից։ Եվ, օրինակ, հինգ րոպե նայել նույն  ծառին (թփին, գետին եւ այլն)։ Նախ՝ հայեցողական տրամադրությունը իսկապես սկսվում է ուտելու ժամանակ, այսինքն՝ բնությանը հետեւելիս։ Երկրորդ՝ նկատելով բնության փոփոխությունները (անգամ մեկ ծառի)՝ դուք ակամա նկատում եք, որ կյանքը ե՛ւ ընթանում է, ե՛ւ փոփոխվում. դա օգնում է հաշտվել փոփոխությունների եւ սեփական կյանքի հետ։ Իսկ փիլիսոփայական վերաբերմունքը կյանքին այն է, ինչը նույնպես ավելի հանգիստ ու երջանիկ է դարձնում։

  1. Գրանցեք ուրախ պահերը։

Եթե չի ստացվում ինչ-որ ուրախալի բան գտնել, որի համար ամեն օր կարելի է անկեղծորեն «շնորհակալություն» ասել արարչագործությանը, ապա շաբաթը մեկ անգամ դա պետք է ավանդույթ դարձնել։ Այսպիսի խորհուրդ է տալիս երախտագիտության հոգեբանության հետազոտող Ռոբերտ Էմոնսը։ Որքան ավելի շատ երջանիկ պահեր գտնեք ձեր սեփական կյանքում, այնքան ավելի բարձր կլինի գոհունակության եւ հանգստավետության զգացման մակարդակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ