• Latest news

Գիտնականները ստեղծել են փորձնական բուժման մեթոդ, որով վերականգնվում են բջիջները սրտի նոպայից հետո

27 հունիսի, 2022  15:41

Սրտի անբավարարություն առաջանում է այն ժամանակ, երբ սիրտը չի կարողանում բավականաչափ արյուն եւ թթվածին մատակարարել ամբողջ մարմնին։

Սրտի անբավարարությունը հիմնականում առաջանում է կարդիոմիոցիտների (սրտի մկանների բջիջներ) կորստի պատճառով, ինչը ծերացման կամ սրտի նոպայի, արյան բարձր ճնշման եւ սրտի իշեմիկ հիվանդության հետեւանք է։

Չնայած սրտի պատվաստումը սրտի անբավարարության բուժման ստանդարտ մեթոդ է, դոնորական սրտի սահմանափակ հասանելիությունը եւ այն վտանգը, որ պացիենտը կարող է չընդունել օրգանը, նեղացնում են դրա լայն կիրառման հնարավորությունը։

Կարդիոմիոցիտների վերականգնման ուղիների որոնումը կարող էր բարելավել վիճակը սրտի անբավարարություն եւ սիրտ-անոթային այլ հիվանդություններ ունեցող մարդկանց համար։

Հետազոտողները ստեղծել են նոր տեխնոլոգիա, որը վերականգնում եւ վերարտադրում է  մկների կարդիոմիոցիտները սրտի նոպայից հետո։

Հետազոտության հեղինակ, Հյուսթոնի համալսարանի կենսաբանության եւ կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Ռոբերտ Շվարցի խոսքով, երբ տեղի է ունենում սրտի նոպա, մկանային բջիջները զրկվում են թթվածնից, եւ դրանցից շատերը ոչնչանում են։ Քանի որ  նոր բջիջներ չեն առաջանում, սրտի պոմպի գործառույթը կարող է թուլանալ եւ ի վերջո հանգեցնել մահվան։

Հետազոտությունը հրապարակվել է Journal of Cardiovascular Aging ամսագրում։

Տրանսկրիպցիոն գործոնի սպիտակուցը, որը հայտնի է որպես մակարդման պատասխանի գործոն (SRF), անհրաժեշտ է  սրտի նոր բջիջների ստեղծման համար։ Այն փոխգործակցում է այլ գործոնների հետ, եւ դա հանգեցնում է գեների՝ սրտի համար առանձնահատուկ ակտիվության։

YAP1 տրանսկրիպցիոն գործոնի մոդիֆիկացված տարբերակը, որը կա նաեւ սրտում, հայտնի է որպես YAP-5SA եւ ազդում է կարդիոմիոցիտների պրոլիֆերացիայի եւ աճի վրա։

Գիտնականների կարծիքով՝ SRF-ի եւ մյուս գործոնների միջեւ փոխգործակցության խախտումը կարող է հանգեցնել կարդիոմիոցիտների ապադիֆերենցման։

Իրենց վարկածն ստուգելու համար նրանք առնետների վրա կիրառել են SRF-ի մուտացված տարբերակը, որը հայտնի է որպես Stemin, YAP-5SA-ի եւ կարդիոմիոցիտների բջջային գծի հետ միասին՝ օգտագործելով մոդիֆիկացված մՌՆԹ-ի (մմՌՆԹ) տեխնոլոգիան։

Այնուհետեւ հետազոտողները կիրառել են փորձնական բուժումը մկների կաթվածի մոդելի վրա։ Կաթվածի ենթարկված մկների ձախ փորոքում դեղամիջոցի ներարկումից մեկ օր հետո նրանք նկատել են կարդիոմիոցիտների միջուկների ավելի քան 17-ակի մեծացում։

Հետազոտողները նշել են, որ մկների սիրտը վերականգնվել է գրեթե սովորականի նման՝ մեկ ամսվա ընթացքում, եւ շատ սպիներ չի ունեցել։

Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ Stemin-ը եւ YAP-5SA-ը կոորդինացնող մմՌՆԹ-ն մարդու սրտի հիվանդությունների բուժման հեռանկարային մեթոդ է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը
 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։