• Latest news

Հնարավո՞ր է արդյոք գորտերից վարակվել գորտնուկներով

27 հունիսի, 2022  16:27

Գորտնուկներով կարելի է վարակվել հպման եւ առարկաների միջոցով, սակայն գորտերը, ի հեճուկս տարածված կարծիքի, այդ վիրուսը մարդկանց չեն փոխանցում, URA.RU-ին ասել է կոսմետոլոգ եւ մաշկաբան Աննա Միխայլովան։

«Այդ վիրուսով կարելի է վարակվել վարակված մաշկի հետ շփման միջոցով, օրինակ՝ ձեռք սեղմելիս կամ ընդհանուր առարկաների միջոցով, ինչպիսիք են խաղալիքները, դռան բռնակները եւ այլն: Այսպիսով, վարակը կարող է առաջանալ գրեթե ամենուր: Իսկ դոդոշներն ու գորտերը դրա հետ կապ չունեն։ Վարակմանը նպաստում են մաշկի վրա միկրոճաքերը եւ բորբոքումները»,- ասել է Աննա Միխայլովան։

Նրա խոսքով՝ մարդը կարող է անմիջապես չիմանալ վարակման մասին։ «Վիրուսը կարող է երկար ժամանակ քնած մնալ։ Դրա համար բարենպաստ պայմաններում այն սկսում է բազմանալ։ Վիրուսը էպիդերմիսի բջիջներին ստիպում է ակտիվ բաժանվել, ուստի մաշկի վրա բնորոշ բշտիկներ եւ կլոր հանգույցներ են հայտնվում։ Երբեմն դրանք ցավոտ են դառնում»,- նշել է բժիշկը։

Մաշկավեներաբանը պատմել է, թե ով է առավել ենթակա այս հիվանդությանը: «Վարակի դրսեւորման եւ տարածման վրա ազդում է մարդու իմունային համակարգի վիճակը։ Օրինակ, ՄԻԱՎ վարակով կամ փոխպատվաստված երիկամով մարդկանց մոտ գորտնուկներ առաջանալու հավանականությունն ավելի մեծ է: Նորմալ իմունային պատասխանի դեպքում վիրուսը մաշկի խորը շերտեր  չի ներթափանցում, իսկ գորտնուկներն ինքնըստինքյան անհետանում են»,- հավելել է մասնագետը։

Միխայլովան նաեւ խորհուրդներ է տվել, թե ինչպես նվազեցնել վարակման հավանականությունը։

«Հասարակական վայրերում ոտաբոբիկ մի քայլեք: Փորձեք ոտքերը չոր վիճակում պահել: Որակյալ կոշիկները կօգնեն դրանում։ Մանիկյուր եւ պեդիկյուր արեք բարեխիղճ մասնագետների մոտ, ովքեր ստերիլ եւ ինդիվիդուալ գործիքներ են օգտագործում: Ավելորդ չեն լինի նաեւ բալանսավորված սննդակարգը, առողջ քունը, սթրեսի բացակայությունը»,- եզրափակել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը
 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ