• Latest news

Ի՞նչ է սոցիալական սթրեսը եւ ինչո՞վ է այն վտանգավոր

27 հունիսի, 2022  17:39

Սոցիալական սթրեսը, ինչպիսիք են խտրականությունը եւ ընտանեկան խնդիրները, ինչպես նաեւ աշխատանքի և փողի հետ կապված խնդիրները, կարող են նպաստել իմունային համակարգի վաղաժամ ծերացմանը, ցույց է տվել վերջին հետազոտությունը: Դա կրկնակի հարված է, քանի որ իմունային համակարգը տարիքի հետ արդեն իսկ վատթարանում է:

Իմունային ծերացումը կարող է քաղցկեղի, սրտի հիվանդության եւ տարիքի հետ կապված այլ հիվանդությունների հանգեցնել, ինչպես նաեւ նվազեցնել պատվաստանյութերի արդյունավետությունը, ինչպիսին է կորոնավիրուսը, նշել է նոր հետազոտության առաջատար հեղինակ, Հարավային Կալիֆորնիայի համալսարանին կից Լեոնարդ Դեւիսի ծերաբանության դպրոցի հետդոկտորական գիտաշխատող Էրիկ Կլոպակը։

T բջիջները մարմնի ամենակարևոր պաշտպաններից են, որոնք մի քանի հիմնական գործառույթ են կատարում: «Սպանող» T բջիջները կարող են ուղղակիորեն ոչնչացնել վիրուսով վարակված եւ քաղցկեղային բջիջները, ինչպես նաեւ օգնել մաքրել օրգանիզմը ծերացած բջիջներից, որոնք այլեւս չեն տրոհվում, բայց հրաժարվում են մահանալ:

Ծերացող բջիջները խնդիր են, քանի որ դրանք տարբեր սպիտակուցներ են արտազատում, որոնք ազդում են իրենց շրջապատող հյուսվածքների վրա: Ապացուցվել է, որ այս բջիջները նպաստում են քրոնիկ բորբոքման զարգացմանը: Կուտակվելով մարմնում՝ դրանք նպաստում են ծերության այնպիսի հիվանդությունների զարգացմանը, ինչպիսիք են օստեոպորոզը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը եւ Ալցհեյմերի հիվանդությունը։

Կլոպակի հետազոտությունը, որը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, վերլուծել է 50 տարեկանից բարձր 5744 մարդկանց արյան բիոմարկերները, որոնք հավաքվել են Health and Retirement Study հետազոտության շրջանակներում, որը երկարաժամկետ ազգային հետազոտություն է տարեց ամերիկացիների մոտտնտեսական, բժշկական, ամուսնական եւ ընտանեկան սթրեսի մասին։

Հետազոտությունը ցույց է տվել, որ կյանքի սթրեսային իրադարձությունների եւ ավելի քիչ քանակությամբ միամիտ T բջիջների (T լիմֆոցիտները, որոնք հաջողությամբ անցել են դրական եւ բացասական սելեկցիան թիմուսում, հասել են օրգանիզմի ծայրամաս, բայց չեն շփվել հակագենի հետ) միջեւ կապն ուժեղ է մնում նույնիսկ կրթության, ծխելու, ալկոհոլի օգտագործման, քաշի եւ ռասայական կամ էթնիկ պատկանելության վերահսկումից հետո, նշել է Կլոպակը:

Մասնագետների խոսքով՝ երբ սթրեսի հորմոնները լցնում են օրգանիզմ, ուղեղի նյարդային շղթաները փոխվում են՝ ազդելով մտածելու եւ որոշումներ կայացնելու մեր կարողության վրա: Մեծանում է անհանգստությունը, տրամադրությունը կարող է փոխվել։ Այս բոլոր նյարդաբանական փոփոխություններն ազդում են ամբողջ օրգանիզմի վրա, այդ թվում՝ վեգետատիվ, նյութափոխանակության եւ իմունային համակարգերի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել