• Latest news

Ինչպիսի՞ն կարող են լինել տարեց մարդկանց քաղցկեղի ախտանշանները

27 հունիսի, 2022  20:43

Ազգային բժշկական գրադարանի տվյալներով՝ քաղցկեղով հիվանդանալու դեպքերի 60 եւ մահվան դեպքերի 70 տոկոսը բաժին է ընկնում 65 եւ բարձր տարիքի մարդկանց։ Քաղցկեղի կենսականորեն կարեւոր ախտանշանների վաղ հայտնաբերումը եւ դրանք իմանալը կարող են փրկել մարդու կյանքը։ Eat This, Not That!-ը զրուցել է ընտանեկան բժիշկ Թոմի Միթչելի հետ, որը պատմել է քաղցկեղի ախտանշանների մասին, որոնց պետք է ուշադրություն դարձնեն տարեց մարդիկ։

Բոլոր տարեցները միանման չեն։ Ոմանք ավելի կենսախինդ են եւ առույգ, քան 30 տարեկան շատ մարդիկ, իսկ ոմանք իրենց տարիքից ավելի մեծ են զգում իրենց։ Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես է մարդու օրգանիզմն արձագանքում քաղցկեղին, եւ ինչպես է քաղցկեղն արձագանքում օրգանիզմին։ Բացի այդ, մինչ տարեց հասակի հասնելը կենսակերպի, շրջակա միջավայրի ընտրության, գենետիկայի եւ սթրեսային այլ գործոնների ընդհանուր ներգործությունն արդեն անդրադառնում է մարդու մարմնի եւ հոգեկանի վրա։

Ընտանեկան բժշկի կարծիքով՝ անկախ ապագա կլինիկական փորձերի արդյունքներից, կյանքի մասին ունեցած պատկերացումը, սոցիալական աջակցությունը եւ ապրել շարունակելու ձգտումը դրական ազդեցություն են ունենում քաղցկեղի դեպքում ողջ մնալու հավանականության վրա։

Բժիշկ Միթչելի խոսքով՝ ցանկացած տեսակի արնահոսությունն արդեն անհանգստանալու առիթ է։ Պարտադիր չէ, որ մեծ քանակությամբ արյուն հոսի։ Օրինակ, կոլորեկտորալ քաղցկեղը կարող է սկսվել կղանքում մանրադիտակով նկատվող արյունից, որը կարող է չերեւալ անզեն աչքով։ Նման դեպքերում անհրաժեշտ է անհապաղ  դիմել բժշկի, նախազգուշացրել է ընտանեկան բժիշկը։

«Քաղցկեղի բջիջը աճելու համար շատ էներգիա է պահանջում եւ, որպես մակաբույծ, զավթում է ձեր օրգանիզմի  համակարգը՝ ձեր էներգիան սպառելով։ Քաշի կորուստը նույնպես կարող է լինել քաղցկեղի հակման նշան»,- ասել է Միթչելը։

Տենդը նույնպես կարող է լինել քաղցկեղի նշան, չնայած՝ ավելի հաճախ ուշ փուլերում։ Սակայն տենդը կարող է լինել վաղ փուլերի լեյկեմիայի կամ լիմֆոմայի ախտանշան։ Քաղցկեղի ուռուցքները կարող են արտադրել նյութեր, որոնք ջերմություն են արձակում, եւ ազդել ուղեղի այն հատվածի՝ հիպոթալամուսի վրա, որը պատասխանատու է ջերմաստիճանի համար։ Տենդը կարող է լինել օրգանիզմի՝ հիվանդության դեմ պայքարելու փորձի արդյունք։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել