• Latest news

Ի՞նչ անել գլաուկոմայի ախտորոշման դեպքում

27 հունիսի, 2022  22:45

Այսօր գլաուկոմայի բուժումն անհնար է, բայց շատ դեպքերում հիվանդությունը կարող է վերահսկվել, պատմել է ՌԴ ԳԱ Կենսաբժշկական խնդիրների ինստիտուտի ավագ գիտաշխատող, «Տեսողության օրգան» պորտալի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Սերգեյ Գոլուբեւը։

«Բուժման նպատակը տեսողության պահպանումը եւ, հնարավորության դեպքում, տեսողական նյարդի պաշտպանությունն է: Դրա համար կաթիլներ են օգտագործվում, որոնք կարող են նվազեցնել ներակնային հեղուկի արտադրությունը եւ արագացնել դրա արտահոսքը։ Եթե ​​թերապիան արդյունք չի տալիս, լազերային կամ «դանակային» վիրահատություն է նշանակվում»,- նշել է մասնագետը։

Ընդ որում, ըստ Գոլուբեւի, բժիշկները նախազգուշացնում են հիվանդին, որ վիրահատությունը 100 տոկոսանոց արդյունք չի տալիս եւ չի չեղարկում հետագա բուժումը։ Լավագույն ազդեցությունը բուժումն ունենում է հիվանդության վաղ փուլում:

Մասնագետը նաեւ թվարկել է գլաուկոմայի հիմնական ախտանշանները՝ թունելային տեսողություն, երբ մարդը լավ է տեսնում միայն այն, ինչ իր առջեւ է, աչքերի առջեւ ցանց կամ մառախուղի էֆեկտ, վառ լույսին նայելիս ծիածանափայլ շրջանակներ, մշտական ​​կարմրություն, խոնավության զգացում եւ տարբեր ինտենսիվության ցավ աչքերի շուրջ:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել