• Latest news

Ինչո՞վ է կիբերբուլինգը վտանգավոր դեռահասների համար

28 հունիսի, 2022  11:37

Այն բազմաթիվ սթրեսներից բացի, որոնց բախվում են դեռահասները, կիբերբուլինգի ենթարկվելը (ահաբեկումը վիրտուալ տարածքում), ավանդական բուլինգից բացի, ինքնասպանության անկախ ռիսկի գործոն է: Այդպիսին են Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի եւ Փենսիլվանիայի համալսարանի Lifespan Brain Institute-ի գիտնականների նոր հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են JAMA Network Open ամսագրում:

Հետազոտության ավագ հեղինակ բժիշկ Ռանա Բարզիլայի խոսքով՝ ինքնասպանության ռիսկի նվազեցման համար անհրաժեշտ է պարբերաբար ստուգել դեռահասների երեխաներին կիբերբուլինգի մասով:

Հետազոտությունը, նրա խոսքով, «ընդգծում է այն բացասական ազդեցությունը, որն առցանց ահաբեկումը կարող է ունենալ իր զոհերի վրա», քանի որ դեռահասներն ավելի շատ ժամանակ են անցկացնում համացանցում, քան երբեւէ:

Հետազոտողները նշել են, որ երեխաների շրջանում ինքնասպանությունների թիվն անշեղորեն աճում է։

Ըստ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների՝ 2020 թ. ինքնասպանությունը մահացության երկրորդ հիմնական պատճառն էր 10-ից 14 տարեկան երեխաների շրջանում:
Ամերիկացի եւ իսրայելցի հետազոտողները վերլուծել են 2018 թ. հուլիսից մինչեւ 2021 թ. հունվար ընկած ժամանակահատվածում հավաքագրված տվյալները «Դեռահասների ուղեղի ճանաչողական զարգացումը» ուսումնասիրության շրջանակներում, որին մասնակցել էր 10-ից 13 տարեկան մոտ 10.400 ամերիկացի երեխա:

Հետազոտության շրջանակներում մասնակիցները կիբերբուլինգի մասին հարցաշար են լրացրել, որում հարց էր տրվում՝ արդյո՞ք նրանք երբեւէ կիբերբոիլինգի օբյեկտ կամ հեղինակ են եղել:

Հետազոտությանը մասնակցած երեխաների 7.6 տոկոսը նշել է, որ իրենց մոտ ինքնասպանության մասին մտքեր կամ գործողություններ են եղել, 8.9 տոկոսը նշել է, որ կիբերբուլինգի օբյեկտ է եղել, իսկ 0.9 տոկոսը հայտնել է, որ իրենք են կիբերբուլինգի ենթարկել ուրիշներին:

Գիտնականների հիմնական նպատակն է առանձնացնել կիբերբուլինգը ինքնասպանության ռիսկի այլ գործոններից եւ խթանել երեխաների կանոնավոր հետազոտումը դրա առկայության համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել