• Latest news

Որո՞նք են հիմնական սխալներն ամառային սննդակարգում

28 հունիսի, 2022  17:46

Level Kitchen ծառայության առաջատար սննդաբան, առողջ սննդի ոլորտի փորձագետ Անտոն Բերդովը խոսել է սննդակարգի մասին, որոնք պետք է պահպանել ամռանը։ Մասնագետը զգուշացրել է, որ եթե ամառային շոգ օրվա վերջում սառը ջուր խմեք, դա կարող է իմունային համակարգի խափանման հանգեցնել եւ կոկորդի ցավ առաջացնել, գրում է FBM-ն։

«Սառը ըմպելիքներ խմելիս օրգանիզմում ջերմաստիճանի կտրուկ նվազում (մարմնի եւ հեղուկի ջերմաստիճանի տարբերությունը կարող է հասնել 30 աստիճանի) է նկատվում, ինչը հիմնական օրգանների սառեցման, ինչպես նաեւ քիմքի, նշագեղձերի եւ քիթ-կոկորդի բորբոքման է հանգեցնում»,- բացատրել է բժիշկը:

Մասնագետը նաեւ խորհուրդ է տվել չխմել քաղցր գազավորված ըմպելիքներ եւ հյութեր, որոնք սովորաբար մեծ քանակությամբ շաքար կամ դրա փոխարինիչներ են պարունակում, ինչը եւս խափանումներ է առաջացնում օրգանիզմում։ Օրինակ, դա կարող է բարձրացնել արյան ճնշումը եւ ավելացնել բեռը ենթաստամոքսային գեղձի վրա: Այդպիսի ըմպելիքների կանոնավոր օգտագործումը մեծացնում է շաքարախտի եւ քաղցկեղի զարգացման հավանականությունը։

Բժշկի խոսքով՝ բազմաթիվ ըմպելիքներում հայտնաբերված կոֆեինը միզամուղ ազդեցություն ունի, ինչը խանգարում է օրգանիզմում ջրի ճիշտ յուրացմանը եւ ջրազրկման է հանգեցնում։ Դա իր հերթին կարող է գլխացավերի պատճառ դառնալ։ Ի վերջո, բժիշկը խորհուրդ է տվել խուսափել կասկածելի դիետաներից, որոնք «արագ արդյունք» են խոստանում:


 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել