• Latest news

Ինչո՞ւ մասնագետները խորհուրդ չեն տալիս ամեն օր ապուր ուտել

28 հունիսի, 2022  22:19

Սննդաբան Ելենա Ռուդնեւան SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու խորհուրդ չի տրվում ամեն օր ապուր ուտել։

Մասնագետը նշել է, որ երկար ժամանակ կարծիք կար, որ ճաշին առաջին ճաշատեսակները բարելավում են մարսողությունը եւ դրական են ազդում առողջության վրա։ Ընդ որում, չգիտես ինչու, լռում էին մի շարք մշակույթների գոյության մասին, որտեղ մարդիկ ընդհանրապես ապուրներ չեն ուտում, բայց աղեստամոքսային համակարգի եւ ընդհանրապես ինքնազգացողության հետ կապված խնդիրներ չունեն:

Ռուդնեւայի խոսքով՝ բորշը այնքան օգտակար տարրեր է պարունակում, որքան դրա բաղադրիչներն առանց արգանակի։ Այսինքն՝ ապուրների եւ դրանց բաղադրության մեջ ընդգրկված մթերքների տարբերությունը միայն ջրի քանակի մեջ է։ Սննդաբանի խոսքով՝ ճաշին ապուրներ ուտելը պարզապես ավանդույթ է կամ սովորություն:

Ընդ որում, մասնագետը հավելել է, որ, այնուամենայնիվ, ապուրների օգտագործումը որոշակի առավելություններ ունի, հատկապես՝ ավելորդ քաշ ունեցողների համար։ Նախ, ապուրը, իր մեջ ջրի առկայության պատճառով, ավելի մեծ ծավալ է զբաղեցնում ստամոքսում, ուստի հագեցվածության զգացում ավելի արագ է առաջանում: Երկրորդ՝ շատերի համար ապուրը հոգեբանական հագեցվածություն է առաջացնում։ Բանն այն է, որ մարդիկ հաճախ առաջին ճաշատեսակները կապում են ինչ-որ հագեցնող, տնական բանի հետ: Այդպես, ինքնախաբեություն է տեղի ունենում, ինչը նիհարելու դեպքում դրական պահ է, քանի որ մարդը հագենում է ավելի քիչ քանակությամբ կալորիաներով:

Միեւնույն ժամանակ, սննդաբանը խորհուրդ է տվել ապուրներ ուտել շաբաթական 3-4 անգամից ոչ ավել։ Իսկ նորմալ քաշ ունեցող մարդիկ կարող են սահմանափակվել շաբաթական 1-2 անգամով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ