• Latest news

Ո՞ր տհաճ զգացողությունն աչքերում կարող է ազդարարել մահացու հիվանդության մասին

28 հունիսի, 2022  20:43

Ակնաբույժ Աննա Լեգոգովան «Մոսկվա 24»-ին պատմել է, որ տհաճ զգացողությունն աչքերում, որը ժամանակի ընթացքում չի անցնում, կարող է կյանքին սպառնացող հիվանդության ախտանիշ լինել։ Նրա խոսքով՝ այդ դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի։

«Տհաճ զգացողությունները կարող են հիվանդությունների զարգացման ազդանշան լինել, որոնք կարող են տեսողության կորստի հանգեցնել, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ մահվան»,- նախազգուշացրել է մասնագետը։

Օրինակ, կոպերի այտուցը եւ ուժեղ կարմրությունը բուն ակնախոռոչի հյուսվածքների եւ օրգանների տարբեր բորբոքային հիվանդությունների ախտանիշ է: Այդ դեպքում բժիշկը պետք է շտապ ախտորոշի անհարմարության պատճառը։

Աչքերի ուժեղ կարմրությունը եւ դրանցից արտադրության հայտնվելը կարող են բորբոքային հիվանդություններ առաջացնել՝ սուր կոնյուկտիվիտի զարգացմամբ։ Այն իր հերթին վտանգավոր է հնարավոր բարդությունների պատճառով՝ իրիդոցիկիտի (աչքի ծիածանաթաղանթի եւ միջին թաղանթների բորբոքում), կերատիտի (աչքի եղջերաթաղանթի բորբոքում), էնդոֆթալմիտ (աչքի ներքին խոռոչի բորբոքում) եւ այլ հիվանդությունների:

Պետք չէ նաեւ երկար դիմանալ աչքերի ցավին՝ սուր, ցավոտ, կտրող կամ բութ։ Այն կարող է կրկին առաջանալ իրիդոցիկլիտի եւ կերատիտի դեպքում, ինչպես նաեւ՝ փակ անկյունային գլաուկոմայի սուր նոպայի եւ տրավմայի հետեւանքով: Այդ դեպքերում, եթե ժամանակին չսկսեք բուժումը, կարող եք կուրանալ, նախազգուշացրել է բժիշկը։

Երբեմն աչքերում կարող են կայծեր, բռնկումներ, կայծակներ, «լողացող մշուշոտության» ախտանիշ առաջանալ։ Այդպիսի գանգատների պատճառը ցանցաթաղանթի հիվանդություններն են՝ դեգեներատիվ, բորբոքային կամ անոթային։

Առանձնահատուկ վտանգ են ներկայացնում դեգեներատիվ հիվանդությունները, որոնց հետեւանքով կարող է ծայրամասային պատռվածք առաջանալ։ Այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, բուժման վիրաբուժական մեթոդ կպահանջվի: Եթե ժամանակին բուժում չանցնել, կարող եք կուրանալ:

Եւս մի տհաճ ախտանիշ է տեսնելու մասնակի անկարողությունը (տեսողական դաշտերի կորուստ): Պատճառը կարող է լինել ոչ միայն աչքերի հիվանդությունները, այլեւ լուրջ նյարդաբանական հիվանդությունները։ Օրինակ՝ կաթվածը կամ գլխուղեղի ուռուցը:

Բժիշկը նաեւ հիշեցրել է, որ աչքին ուղղված ցանկացած հարված կարող է տեսողության կորստի հանգեցնել։ Ուստի շատ կարեւոր է հարվածից անմիջապես հետո հետազոտվել ակնաբույժի մոտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ