• Latest news

Ռուսաստանում տենդի նոր վտանգավոր շտամ է հայտնաբերվել

28 հունիսի, 2022  13:20

Ռուսաստանի հարավում հայտնաբերել են Կոնգո-ղրիմյան հեմոռագիկ տենդի նոր շտամ։ Այս մասին նշել է Սեչենովի համալսարանի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի հարավում հայտնաբերվել է Կոնգո-ղրիմյան հեմոռագիկ տենդի (ԿՂՀՏ) վիրուսի նոր գիծ։ Հետազոտությանը մասնակցել են Սեչենովի համալսարանի, «Ռոսպոտրեբնադզոր»-ի Ստավրոպոլի հակաժանտախտային ինստիտուտի, Պաստերի անվան համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության ԳՀԻ-ի եւ «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության Կենտրոնական ԳՀԻ-ի աշխատակիցները»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է համալսարանի մամուլի ծառայությունը։

Կոնգո-ղրիմյան հեմոռագիկ տենդը տարածված է Աֆրիկայի երկրներում, Բալկաններում, Մերձավոր Արեւելքում եւ Ասիայի մի շարք պետություններում։ Ռուսաստանում վիրուսը հանդիպում է գերազանցապես եվրոպական մասի հարավում, նշել են մամուլի ծառայությունում։

Հունիսի սկզբին Ռոստովի մարզում գրանցվել է Կոնգո-ղրիմյան հեմոռագիկ տենդից մահվան երկու դեպք։ Երկու դեպքում էլ հիվանդությունն առաջ է եկել տզի խայթոցից, տեղեկացրել է URA.RU-ն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել