• Latest news

Իրաքում խոլերայի նոր բռնկման հետեւանքով գրանցվել է մահվան առաջին դեպքը

29 հունիսի, 2022  12:39

Իրաքում խոլերայի բռնկման հետեւանքով երեքշաբթի գրանցվել է առաջին զոհը, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում արձանագրվել է հիվանդության 17 նոր դեպք, տեղեկացրել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

Մահը գրանցվել է Քիրկուկ հյուսիսային նահանգում, տեղեկացրել է նախարարության ներկայացուցիչ Սեյֆ ալ-Բադրը, որին մեջբերել են պետական լրատվամիջոցները։

«Վերջին 24 ժամում հայտնաբերվել է հիվանդության 17 նոր դեպք, ինչի հետեւանքով Իրաքում տարեսկզբից գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 76-ի»,- ասել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

Առաջին անգամ հիվանդության բռնկման մասին պաշտոնապես հայտարարվել է այս ամսվա սկզբին, ընդ որում՝ Քիրկուկին բաժին է ընկել այդ պահին հաստատված 13 դեպքերից մեկը։

Վարակման մյուս դեպքերը հիմնականում գրանցվել են ինքնավար Քրդստանում, հարեւան Սուլեյմանիա նահանգում։

Ալ-Բադրի խոսքով՝ խոլերայի վերջին խոշոր բռնկումը երկրում տեղի էր ունեցել 2015թ., ամենից շատ տուժել էին Բաղդադ եւ Բաբիլ կենտրոնական նահանգները երկրի հարավում։

Խոլերան սուր լուծով ուղեկցվող հիվանդություն է, որը բուժվում է հակաբիոտիկներով եւ հիդրատացիայով, բայց եթե բուժօգնություն չլինի, մարդը կարող է մահանալ մի քանի ժամվա ընթացքում։

Այն առաջ է գալիս մանրէից, որը սովորաբար փոխանցվում է վատ սանիտարական պայմանների պատճառով։ Մարդիկ վարակվում են, երբ ուտում կամ խմում են այդ մանրէն պարունակող սնունդ եւ ջուր։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում ամեն տարի գրանցվում է խոլերայով հիվանդանալու 1,3-4 միլիոն դեպք, ինչը հանգեցնում է 21 000-143 000 մարդու մահվան, գրել է Medical Xpress-ը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է