• Latest news

Գիտնականները լամայի արյան մեջ հայտնաբերել են «գերիմունիտետի» մոլեկուլներ կորոնավիրուսի բոլոր շտամների դեմ

29 հունիսի, 2022  14:43

Մաունթ Սինայի Բժշկության դպրոցի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ մանրագույն, ամուր իմունային մասնիկները, որոնք ստացել են լամայի արյունից, կարող են հուսալի պաշտպանություն ապահովել COVID-19-ի ցանկացած ձեւից, ներառյալ օմիկրոն շտամը եւ 18 վիրուսներ՝ SARS-CoV-2, SARS-CoV-1 (2003թ. ատիպիկ թոքաբորբի պատճառը) եւ այլն։

Cell Reports ամսագրում հրապարակված հոդվածում գիտնականները նշել են, որ «գերիմունիտետի» այդ մոլեկուլները, որոնք հայտնի են որպես նանոմարմիններ, կարող են դառնալ արագ ազդող, հակավիրուսային սփրեյի նախատիպը, որը կարող է օգտագործվել ամբողջ աշխարհում տարածվող համավարակի եւ ապագա վիրուսների դեմ։

Այն կարող է հանգեցնել հակամարմինների գոյացման, որոնք մոտ մեկ տասներորդով փոքր են սովորականներից, կայուն են եւ կարող են ամուր կապվել հիվանդության թիրախների հետ։ Այդ հատկությունների շնորհիվ հետազոտողները կարող են հեշտությամբ միավորել մի քանի նանոմարմիններ, այնպես որ, եթե վիրուսը փորձի մուտացվել, մյուս նանոմարմինը պատրաստ կլինի զսպել նրան։

«Ոչ մեծ չափի եւ չեզոքացնող ակտիվության շնորհիվ լամաների այդ նանոմարմինները, հավանաբար, արդյունավետ կլինեն SARS-ատիպ վիրուսների ապագա տարբերակների բռնկումների դեմ։ Նրանց գերազանց կայունությունը, արտադրության ցածր արժեքը եւ ինչպես վերին, այնպես էլ ստորին շնչուղիները վարակներից պաշտպանելու ունակությունը նշանակում են, որ նրանք կարող են դառնալ կարեւոր թերապեւտիկ միջոց՝ ի հավելումն պատվաստանյութերի եւ մոնոկլոնալ հակամարմինների դեղամիջոցների, եթե երբեւէ ի հայտ գա COVID-19-ի կամ SARS-CoV-3-ի նոր տարբերակը»,- ասել է հեատազոտության առաջատար հեղինակ, Սպիտակուցային ինժեներիայի եւ թերապիայի կենտրոնի տնօրեն, դեղաբանության ամբիոնի դոցենտ Ի Շին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է