• Latest news

Ինչպե՞ս վերացնել այտուցը եւ արդյունավետորեն նվազեցնել ավելորդ քաշը

29 հունիսի, 2022  17:38

Էնդոկրինոլոգ Սվետլանա Ուստինովան SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես կարելի է հեռացնել այտուցը եւ արդյունավետորեն նվազեցնել քաշը։

Էնդոկրինոլոգը թվարկել է այտուցների առաջացման ամենատարածված պատճառները.

1. Երիկամների աշխատանքի խափանում. բանն այն է, որ երիկամները մեր օրգանիզմում ջրի նյութափոխանակության համար պատասխանատու հիմնական օրգանն են։ Երիկամների դիսֆունկցիան հեղուկի կուտակման եւ այտուցի է հանգեցնում:


2. Հիպոթիրեոզ. վահանաձեւ գեղձի խնդիրները դանդաղեցնում են նյութափոխանակությունը եւ հեղուկի կուտակում առաջացնում: Բացի այդ, մարդու մոտ թուլություն է առաջանում, նվազում է էմոցիոնալ ֆոնը, քաշի ավելացում է տեղի ունենում։

3. Սպիտակուցի ոչ բավարար քանակություն. սպիտակուցի անբավարարությունը հաճախ աղեստամոքսային տրակտի տարբեր պաթոլոգիաներ է առաջացնում, իսկ սպիտակուցային նյութափոխանակության խախտումն այտուցներ է առաջացնում։

4. Ինսուլինադիմադրություն. ինսուլին հորմոնն ազդում է երիկամների ռինին-անգիոտենզին-ալդոստերոն համակարգի վրա, ինչը հեղուկի կուտակման է հանգեցնում:

5. Քաղցրավենիքի չափից ավելի օգտագործումը. գլյուկոզայի մեկ մոլեկուլը պարունակում է 4 ջրի մոլեկուլ։ Հետեւաբար, ածխաջրերի չարաշահումը հրահրում է այտուցի տեսքը:

6. Կաթնամթերքի չափից ավելի օգտագործումը. կաթնամթերքի չափից ավելի սպառման դեպքում մարսողությունը կարող է խանգարվել, մաշկի վիճակը վատթարանում է, իսկ օրգանիզմում հեղուկի կուտակում է առաջանում: Բացի այդ, կաթնամթերքն ինսուլինի բարձր ինդեքս  ունի, այսինքն՝ նպաստում է ինսուլինի արտադրության ավելացմանը։

7. Վերերիկամային գեղձերի հետ կապված խնդիրներ. Խրոնիկական սթրեսի եւ մակերիկամների աշխատանքի խանգարման հետեւանքով օրգանիզմը սկսում է մեծ քանակությամբ կորտիզոլ եւ ալդոստերոն արտադրել, որոնք ազդում են ջրաաղային փոխանակության վրա եւ հեղուկի կուտակում են հրահրում։

8. Աղի չարաշահում. աղը չարաշահող մարդիկ դժգոհում են արյան բարձր ճնշումից եւ այտուցներից։ Ուստինովան խորհուրդ է տալիս սահմանափակել աղի օրական քանակը 3-4 գրամով։

Մասնագետն ընդգծել է, որ ազատվել այտուցներից անհնար է՝ առանց դրանց առաջացման պատճառը բացահայտելու եւ վերացնելու։ Բացի այդ, այտուցից ազատվելու համար Ուստինովան խորհուրդ է տալիս կարգավորել սննդակարգը, վերականգնել ջրային ռեժիմը եւ ավելացնել ֆիզիկական ակտիվությունը։
 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է