• Latest news

Որքա՞ն հաճախ է պետք լվանալ ձեր մազերը

29 հունիսի, 2022  18:21

Մազերը լվանալու մասին շատ միֆեր եւ կարծիքներ կան։ Օրինակ, համարվում է, որ ամեն օր մազերը լվանալը բացասաբար է անդրադառնում դրանց որակի եւ գլխի մաշկի վրա:

Մաշկաբան-տրիխոլոգ Նատալյա Կոզլովան «Արգումենտի ի Ֆակտի»-ին պատմել է, որ մաշկային ճարպի արտադրությունը տարբերվում է արագությամբ, եւ այդ պարամետրը կախված է մի շարք գործոններից.

. մազերը լվանալիս ջրի չափազանց բարձր ջերմաստիճանից,

. ամեն օր մազերը վարսահարդարիչով չորացնելուց եւ ջերմային պաշտպանությունից հրաժարվելուց,

. խնամքի եւ լվանալու միջոցների սխալ ընտրությունից,

. սխալ սննդակարգից. մազերն ավելի արագ կյուղոտվեն, երբ սննդակարգում պարզ ածխաջրերի ավելցուկ եւ բջջանյութի պակաս կա:

Երկու օրը մեկ անգամ մազերը լվանալիս արժե որոշակի սխեմա օգտագործել։ Այստեղ անհրաժեշտ է շամպունը քսել եւ ողողել երկու անգամ մեկ պրոցեդուրայի ընթացքում։ Եթե գլխամաշկը հակված է գրգռման, անհրաժեշտ է փոխարինել շամպունն առանց սուլֆատների շամպունով:

Նատալյա Կոզլովան խորհուրդ է տալիս հետեւել մազերի լվացման հետեւյալ սխեմային.

1. Կարգավորեք ջուրը. այն պետք է տաք լինի, բայց՝ ոչ եռման։ Իսկ ահա պրոցեդուրայի վերջում արժե այն մի փոքր ավելի սառը դարձնել եւ ողողել մազերը։ Այս պարզ միջոցը կօգնի ավելի հարթեցնել կուտիկուլները, իսկ մազերը՝ փայլուն դարձնել։

2. Շամպունը պետք է սեղմել ձեռքի ափի մեջ եւ մի փոքր փրփրացնել, ապա մերսող շարժումներով տարածել գլխի վրա։

3. Բարակ ու յուղոտ մազեր ունեցողները լավագույն արդյունքը կստանան, եթե մազերը երկու անգամ լվանան շամպունով։

4. Վերջում արժե մազերին մի փոքր բալզամ կամ կոնդիցիոներ քսել՝ խոնավեցնելու, հարթեցնելու եւ փայլ հաղորդելու համար։ Պետք է զգույշ գործել՝ առանց արտադրանքը հենց արմատներին քսելու: 

5. Պետք է որակյակ ապրանքներ ընտրել. կարելի է խորհրդակցել մասնագետների հետ։ Իդեալական միջոց չընտրելու դեպքում կարելի է վնասել մազերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է