• Latest news

Ո՞ր սովորությունը կարող է մահացու լինել երիկամների եւ սրտի համար

29 հունիսի, 2022  19:35

Երիկամների ազգային հիմնադրամի իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամեն տարի երիկամների հետ կապված հիվանդություններից ավելի քան 90.000 ամերիկացի է մահանում:  Դա ցնցող բացահայտում է, որը գերազանցում է շագանակագեղձի եւ կրծքագեղձի քաղցկեղից մահացության մակարդակը: Մեզանից շատերը կարող են տեղյակ չլինել, որ երիկամներն անբաժանելի դեր են խաղում մեր կյանքում, եւ դրանց առողջությունը պետք է առաջնահերթություն  լինի:

Գեները, իհարկե, որոշակի դեր են խաղում, բայց առաջին հերթին մեր առօրյա սովորություններն են` այն, թե ինչ ենք ուտում, քնի ռեժիմը, ակտիվությունը, երիկամների վնասումը կանխելու եւ մեր օրգանիզմն առողջ պահելու բանալին:

Իհարկե, չի կարելի անտեսել նաեւ սրտի առողջությունը, գրում է Vitamin News-ը։

Շատերը չգիտեն, որ առողջության ամենամեծ թշնամիներից մեկն աղն է: Իհարկե, մենք ընդունում ենք, որ աղը համ է հաղորդում մեր կերակուրին, բայց միեւնույն ժամանակ այն ավելացնում է երիկամների ծանրաբեռնվածությունը՝ ստիպելով նրանց դուրս հանել ջուրն օրգանիզմից:

Մեծ քանակությամբ աղն ազդում է արյան շրջանառության վրա, ինչը, ի վերջո, կարող է վտանգել ամբողջ օրգանիզմը: Ուստի ԱՄՆ առողջապահական մարմինները խորհուրդ են տալիս նվազեցնել աղի օրական ընդունումը մինչեւ մեկ թեյի գդալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել