• Latest news

Որո՞նք են այտուցի վտանգավոր պատճառները

29 հունիսի, 2022  21:45

Էնդոկրինոլոգ Սվետլանա Ուստինովան ասել է, որ այտուցների առաջացման հետեւում կարող են վտանգավոր խանգարումներ թաքնվել, օրինակ՝ երիկամների, սրտի կամ վահանաձեւ գեղձի աշխատանքում, գրում է MedikForum-ը։

Էնդոկրինոլոգը պատմել է, որ այտուցի պատճառ կարող են լինել վտանգավոր պայմանները, մասնավորապես՝ երիկամային անբավարարությունը կամ այդ օրգանի հետ կապված այլ խնդիրներ։

«Երիկամները պատասխանատու են օրգանիզմում ջրի նյութափոխանակության համար, ուստի այս օրգանի աշխատանքի ցանկացած խանգարում այտուցների առաջացման է հանգեցնում»,- նշել է մասնագետը:

Այտուցվածության պատճառ կարող է լինել նաեւ հիպոթիրեոզը՝ վահանաձւե գեղձի ոչ բավարար ակտիվություն եւ հորմոնների ոչ բավարար արտադրություն: Ուստինովան հիշեցրել է, որ հիպոթիրեոզը դանդաղեցնում է նյութափոխանակությունը, եւ այդ պատճառով հեղուկը պահպանվում է օրգանզիմում։ Այդ պաթոլոգիան արտահայտվում է նաեւ անպատճառ քաշի ավելացմամբ, տրամադրության փոփոխությամբ, ապատիայով, հոգնածության ավելացմամբ:

Այտուցը կարող է նաեւ երկարատեւ սթրեսի հետեւանք լինել: Բժիշկը բացատրել է, որ սթրեսային վիճակում ակտիվանում է մակերիկամների գործունեությունը, որոնք արտադրում են կորտիզոլ եւ ալդոստերոն հորմոնները՝ դրանց բարձր մակարդակն օրգանիզմում ազդում է ջրաաղային փոխանակության վրա։

Ուստինովան որպես այտուցի մեկ այլ վտանգավոր պատճառ նշել է ինսուլինառեզիստենտության վիճակը՝ օրգանիզմի բջիջների՝ ինսուլին հորմոնի նկատմամբ զգայունության կորուստ, որը բաշխում է շաքարը: Ինսուլինառեզիստենտությունը հաճախ ցույց է տալիս, որ մարդու մոտ 2-րդ տիպի շաքարախտ է զարգացել:

Բացի այդ, այտուցի հետեւում կարող է թաքնված լինել սրտի անբավարարությունը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է