• Latest news

Ո՞ւմ չի կարելի կարմիր խնձոր ուտել

29 հունիսի, 2022  23:44

«Տելեդոկտոր 24»-ի ավագ բժշկական խորհրդատու Եկատերինա Եսակովան պատմել է, որ կարմիր խնձոր խորհուրդ չի տրվում ալերգիա ունեցողներին եւ շաքարախտով հիվանդներին։

«Գազետա.ռու»-ի հետ զրույցում բժիշկը նախազգուշացրել է, որ կարմիր խնձորը կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել։

«Որքան վառ է խնձորի գույնը, այնքան ավելի հավանական է, որ դրա նկատմամբ ալերգիկ ռեակցիա կլինի։ Բանն այն է, որ կարմիր պիգմենտտը հաճախ ունակ է ալերգիա առաջացնել օրգանիզմում»,- բացատրել է փորձագետը։

Բացի այդ, Էսակովան խորհուրդ է տվել չչարաշահել կարմիր խնձորը շաքարային դիաբետով հիվանդներին, հայտնում է RT-ն։

«Սովորաբար կարմիր խնձորն ավելի քաղցր է, եւ արդյունքում՝ ավելի շատ էրենգետիկ արժեք ունի: Շաքարի բարձր պարունակությունը վտանգավոր է ատամի էմալի հետ կապված խնդիրների եւ դիաբետով հիվանդների համար»,- նշել է բժիշկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։