• Latest news

Ո՞ր ոչ ակնհայտ գործոնն է կարեւոր դեր խաղում սրտի առողջության պահպանման համար

30 հունիսի, 2022  18:41

Սրտաբանների ամերիկյան ասոցիացիան սիրտ-անոթային առողջության իր ցուցակում ավելացրել է քնի տեւողությունը։

Թարմացված ցուցակը հրապարակվել է չորեքշաբթի Circulation ամսագրում։

Նոր ցուցակում, քնից բացի, ներառված են մնացել են դիետան, ֆիզիկական ակտիվությունը, նիկոտինի ազդեցությունը, մարմնի զանգվածի ինդեքսը, արյան լիպիդները, արյան գլյուկոզան եւ զարկերակային ճնշումը։

Սրտաբանների ամերիկյան ասոցիացիայի՝ կանխարգելման գծով գլխավոր բժիշկ Էդուարդո Սանչեսի խոսքով՝ քնի տեւողությունը ցուցակում հայտնվել է այն բանից հետո, երբ հետազոտողներն ուսումնասիրել են վերջին տասնամյակում ստացված նոր գիտական տվյալները, որոնք ցույց են տվել, որ քունը կարեւոր դեր է խաղում սրտի առողջության համար։

«Մարդիկ, որոնք բավարար չափով չեն քնում, կարող են հիվանդանալ այնպիսի հիվանդություններով, ինչպիսին են ճարպակալումը, հիպերտոնիան եւ դիաբետը»,- նշել է Սանչեսը։

Չափահասները ամեն գիշեր պետք է քնեն յոթից ինը ժամ, ասել է թոքերի վերականգնման եւ քնի գծով մասնագետ, բժիշկ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանին կից Քեկի բժշկական դպրոցի կլինիկական դոցենտ Ռաջ Դասգուպտան։

Նրա խոսքով՝ մարդն անցնում է քնի մի քանի փուլերով։

Եթե մշտապես արթնանում եք, դա խանգարում է ձեզ անցնել քնի ավելի խոր փուլերին, որոնց շնորհիվ օրգանիզմը վերականգնվում է ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես ,ասել է Դասգուպտան։ Դա կարող է հանգեցնել արյան ճնշման եւ արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման, ինչը կապված է դիաբետի եւ ճարպակալման հետ։ Այդ վիճակները նպաստում են սրտի առողջության վատացմանը եւ բարձրացնում սրտի անբավարարության հավանականությունը, նշել է Դասգուպտան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է