• Latest news

Ինչո՞վ է վտանգավոր տաք թեյը

30 հունիսի, 2022  17:21

Տաք թեյը, տաք լոգանքը, ինչպես նաեւ սաունան ազդում են անոթների լայնացման վրա, ինչը վտանգավոր է նշիկաբորբի եւ վարակիչ այլ հիվանդությունների նախնական եւ սուր փուլերում, տեղեկացրել է «Газета.ру»-ն։

Քիթ-կոկորդ-ականջի մասնագետ Ազա Սայդուլայեւայի խոսքով՝ տաք ըմպելիքներ օգտագործելիս քիթ-կոկորդի անոթներն արձագանքում են դրան եւ ընդլայնվում են։ Խիստ արձագանքում են նաեւ բորբոքված նշիկները. դրանցում ակտիվանում է արյան շրջանառությունը, եւ վիրուսն անմիջապես անցնում է արյան մեջ ու պտտվում ողջ օրգանիզմով։

«Ավելանում է ինտոքսիկացիան, հիվանդության ընթացքը դառնում է ավելի ծանր։ Այո, մի պահ ավելի հեշտ է դառնում, բայց գլոբալ առումով դա միայն սրում է հիվանդությունը»,- ասել է փորձագետը։

Սայդուլայեւան խորհուրդ է տվել օգտագործել ոչ թե տաք, այլ գոլ ըմպելիքներ, օրինակ՝ խոտի թրմեր, թեթեւ բուլյոններ եւ թեյ։ Նա նաեւ նշել է, որ նշիկաբորբի ժամանակ պաղպաղակն ավելի քիչ է վնասում, քան տաք թեյը, փոխանցել է Москва 24 -ը։

«Ցրտից անոթները նեղանում են, եւ վարակի տարածումը դանդաղում է։ Չնայած ավելի լավ է, այնուամենայնիվ, հրաժարվել նաեւ պաղպաղակից՝ նախապատվությունը տալով տաք վիտամինային մորսին»,- նշել է Սայդուլայեւան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել