• Latest news

Ինչպե՞ս է էկրանի առջեւ երկար նստելն ազդում երեխաների վրա

30 հունիսի, 2022  22:46

Նոր հետազոտությունը հաստատում է երեխաների եւ դեռահասների համար էկրանի առջեւ երկար ժամանակ անցկացնելու վտանգները. երեխաները, ովքեր սպորտով են զբաղվում, երաժշտության դասերի են հաճախում կամ դասերից հետո շփվում են ընկերների հետ, ավելի երջանիկ եւ առողջ են, քան այն երեխաները, ովքեր այդ ժամերին կպչում են էկրանին:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMC Pediatrics ամսագրում։
«Էկրանի առջեւ անցկացրած ժամանակը, երբ դուք նստած հեռուստացույց դիտում եք, համակարգչային խաղեր եք խաղում կամ ժամերով շրջում եք սոցցանցերում, շատ վնասակար է, քանի որ այն նստակյաց է»,- նշել է Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտաշխատող, հետազոտության հեղինակ Ռոզա Վիրգարան:

Գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես են 4-ից 9 տարեկան մոտ 62 000 երեխա ժամանակ անցկացնում դասերից հետո: Այդ երեխաները նաեւ հարցաթերթիկներ են լրացրել իրենց ինքնազգացողության մասին։

Երեխաները, ովքեր դասերից հետո վիդեոխաղեր էին խաղում, հեռուստացույց էին դիտում եւ օգտվում էին սոցցանցերից, գրեթե միշտ ավելի ցածր բարեկեցություն մակարդակ էին ունենում, քան իրենց հասակակիցները, ովքեր մասնակցում էին արտադասարանական գործունեությանը:

Ավելի ցածր սոցիալ-տնտեսական ծագման երեխաներն ավելի քիչ էին հակված սպորտով զբաղվելու, երաժշտության դասերի կամ ընկերների հետ շփվելու, քան ավելի ապահով ընտանիքների երեխաները, սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր սպորտով էին զբաղվում,, ավելի երջանիկ եւ առողջ էին:

Մասնավորապես, ցածր սոցիալ-տնտեսական շերտերից երեխաները, ովքեր հաճախ սպորտով էին զբաղվում, 15 տոկոսով ավելի լավատես էին, 14 տոկոսով ավելի երջանիկ եւ գոհ էին իրենց կյանքից եւ 10 տոկոսով ավելի լավ էին կարողանում կառավարել իրենց հույզերը այն րեխաների համեմատ, ովքեր դպրոցից հետո սպորտով չէին զբաղվում, ցույց է տվել հետազոտությունը։

Ծնողները եւ դաստիարակները պետք է փորձեն սահմանափակել էկրանի առջեւ ծախսվող ժամանակը եւ խրախուսել դպրոցից հետո այլ գործողություններ, խորհուրդ է տալիս Վիրգարան:

Սպորտը կանոնավոր ֆիզիկական ակտիվություն է ապահովում եւ հնարավորություն է ընձեռում ընկերության ու սոցիալական կապերի համար, ընդգծում է գիտնականը։




Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը
 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։