• Latest news

Գիտնականները գնահատել են օդակաթիլային ճանապարհով կորոնավիրուսային վարակի փոխանցման հնարավորությունը

30 հունիսի, 2022  20:37

Նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Research Square կայքում, գիտնականները պարզել են, թե արդյոք հնարավոր է SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի փոխանցումը օդակաթիլային (աերոզոլային) ճանապարհով։

Հետազոտությունում COVID-19 ունեցող պացիենտների 46 տոկոսը տեղեկացրել է հայտնի շփումների մասին, ինչը մատնանշում է պակաս ակնհայտ ճանապարհով վարակի տարածման հնարավորության մասին։ Վիրուսային վարակների, ներառյալ COVID-19-ի օդակաթիլային փոխանցման վկայություններն ավելանում են։ SARS-CoV-2-ի օդակաթիլային փոխանցում է գրանցվել կարանտինային հաստատությունում, իսկ բռնկումը զբոսանավում հաստատում է դրա հավանականությունը։

Նոր հետազոտությունում գիտնականները ստուգել են, թե բարձրանում է արդյոք COVID-19-ով հիվանդացության մակարդակը քամու փոփոխությունից հետո։ Որոշվել են COVID-19-ի «թեժ կետերը» Մեծ Բրիտանիայում համավարակի սկզբնական փուլում։ Օջախներում հիվանդացության միտումներն ուսումնասիրվել են ըստ քամու ուղղության եւ հակառակ քամու ուղղության՝ քամու փոփոխությունից հետո 14 օրվա ընթացքում։

Հետազոտության ընթացքում նկատվել է COVID-19-ով հիվանդանալու դեպքերի թվի ավելացում՝ քամու փոփոխությունից հետո քամու ուղղությամբ, ինչը, հավանաբար, կապված է «թեժ կետից» հարեւան շրջաններ SARS-CoV-2-ի մասնիկների տարածման/փոխանցման հետ։ Հետազոտության հեղինակների կարծիքով՝ ազդեցություն կարող են ունենալ նաեւ այլ վայրերը, որոնք չեն ուսումնասիրվել այս հետազոտության շրջանակում։ Ընդհանուր առմամբ, քամու օգնությամբ SARS-CoV-2-ի փոխանցման հնարավորությունը կրիտիկական հետեւանքներ ունի դրա տարածումը կանխելու համար։ Ուստի, վիրուսի օդակաթիլային փոխանցման խնդրի լուծման համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել