• Latest news

Որո՞նք են հիպերտոնիկ հիվանդների երեք հիմնական սխալները

30 հունիսի, 2022  21:44

Հայտնի ռուս բժիշկ եւ փորձագետ Ալեքսանդր Մյասնիկովը հայտնել է այն երեք ամենատարածված սխալների մասին, որենք թույլ են տալիս զարկերակային հիպերտոնիայով հիվանդները: Դրանցից մեկը բժիշկների կողմից նշանակված դեղերի ինքնուրույն փոփոխությունն է կամ չեղարկումը, գրում է «ՄեդիկՖորում»-ը:

Բժշկի խոսքով՝ զարկերակային հիպերտոնիայի դեպքում չափազանց կարեւոր է ոչ միայն բժշկից ստանալ հակահիպերտոնիկ դեղամիջոցներ ընդունելու բոլոր դեղատոմսերը, այլեւ խստորեն հետեւել բուժման սահմանված ընթացքին։ Դեղամիջոցների կամայական փոփոխությունը, օրինակ՝ ընկերոջ կամ հարեւանի խորհրդով, ով այլ դեղամիջոցներ է ընդունում, եւ դրանց չեղարկումն անընդունելի են: Այդ ամենը կարող է լրջագույն բարդություն առաջացնել, այդ թվում՝ ինսուլտ։ Մասնագետն ընդգծել է, որ հիպերտոնիան ինսուլտի հիմնական ռիսկի գործոնն է։

Հիպերտոնիկ հիվանդների երկրորդ տարածված սխալը աղի հանդեպ կիրքն է։ Թթու վարունգ եւ մուրաբաներ կան գրեթե ցանկացած մարդու սեղանին, միլիոնավոր մարդիկ չեն կարող ապրել առանց թթու կաղամբի, թթու վարունգի եւ նմանատիպ ուտեստների։ Սակայն աղը կամ նատրիումը ամենավտանգավոր մթերքներից են զարկերակային հիպերտոնիայով հիվանդների համար։

Վերջապես երրորդ սխալը պաշտոնական բժշկությանը չվստահող մարդկանց ինքնաբուժումն է։ Լավ է, եթե այդ ինքնաբուժումը որոշ հոմեոպաթիկ դատարկությունների ընդունում է ներառում, որոնք ոչ մի ազդեցություն չունեն առողջության վրա: Բայց որոշ մարդիկ ամեն տեսակի բուսական պատրաստուկների են դիմում, եւ դրանք կարող են փոխազդել իրենց ընդունած դեղամիջոցների հետ՝ ուժեղացնելով կամ թուլացնելով դրանց ազդեցությունը: Որոշ խոտաբույսեր կարող են լուրջ վնաս հասցնել լյարդին, նշել է բժիշկ Մյասնիկովը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել