• Latest news

Նշվել է աղիները քայքայող ոչ ակնհայտ մթերքի մասին

1 հուլիսի, 2022  19:41

Գաստրոէնտերոլոգ Յանա Պրուդնիկովան նշել է, թե ինչու է ֆրուկտոզայի չարաշահումը վնասում աղիներին եւ ֆրուկտոզա պարունակող ինչ մթերքներից պետք է խուսափել, գրել է «МедикФорум»-ը։

Վերջին ժամանակներս սկսել են շատ օգտագործել շաքարի տարբեր փոխարինիչներ։ Այդ նպատակով արտադրողներն օգտագործում են տոպինամբուրի, եգիպտացորենի, թխկու օշարակ։ Նախ՝ դրանք ավելի էժան են սովորական շաքարից, երկրորդ՝ առողջ ապրելակերպի թրենդ են։ Բայց արդյո՞ք իսկապես օգտակար են դրանք։

«Արդյունաբերական ծավալներով օշարակների օգտագործումը խորացնում է ճարպակալման, դիաբետի, մետաբոլիկ համախտանիշի համաճարակը։ Այդ բոլոր օշարակներում կա ֆրուկտոզա, դրա օգտագործումը առաջ է բերում բորբոքային հիվանդություններ աղիներում, բարորակ եւ չարորակ ուռուցքների աճ»,- նշել է մասնագետը։

Արդյո՞ք դա նշանակում է, որ պետք է լիովին հրաժարվել ֆրուկտոզայից։ Վերջին հետազոտությունները վկայում են, որ առողջ մարդու համար անվտանգ նորմը օրական 5 գրամ ֆրուկտոզան է։

Իսկ որքա՞ն ենք օգտագործում մենք իրականում։ Տոպինամբուրի 100 գրամ օշարակի մեջ 56 գրամ ֆրուկտոզա կա։ Ագավայի օշարակում՝ 47, եգիպտացորենի օշարակում՝ 42, արմավի օշարակում՝ 32, ծիրանաչրում՝ 13, սեխի մեջ՝ 2-3, բրոկոլիի, գազարի, նեխուրի, կարտոֆիլի, ավոկադոյի մեջ՝ 1 գրամ։

Ֆրուկտոզա չկա հետեւյալ մթերքներում՝ սիսեռ, արմավ, ցիկորի, ձիթապտուղ, չամիչ, դդմիկ, ընկույզ, ռեհան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել