• Latest news

Հինգ եղանակ, որով մարդը քայքայում է իր օրգանիզմն՝ առանց այդ մասին իմանալու

1 հուլիսի, 2022  17:20

Մենք գիտենք, որ երբ խոսքը  առողջության մասին է, կանխարգելումն ավելի լավ է, քան բուժումը, բայց ի՞նչ, եթե դուք վնասում եք ձեր առողջությունը՝ առանց դրա մասին իմանալու: Ահա հինգ պատճառ, որոնք կարող են լրջորեն վնասել ձեր առողջությանը, գրում է Eat This, Not That!-ը:

1. Հետազոտությունները ցույց են տալիս, որ շաքարի չափից շատ օգտագործումը կապված է սրտային հիվանդության հետ: «Շաքարի ազդեցությունը ճարպակալման եւ շաքարախտի վրա լավ փաստագրված է, բայց մի ոլորտ, որը կարող է զարմացնել շատ տղամարդկանց, այն է, թե ինչպես շաքար օգտագործելու ցանկությունը կարող է լրջորեն ազդել սրտի առողջության վրա»,- նշել է Հարվարդի Չանի անվան հանրային առողջության դպրոցի պրոֆեսորը, դոկտոր Ֆրենկ Հուն: «Որքան մեծ է շաքարի ընդունումը, այնքան բարձր է սրտի հիվանդությունների, արյան բարձր ճնշման, բորբոքումների, քաշի ավելացման, շաքարախտի եւ լյարդի ճարպային հիվանդության ռիսկը»:

2. Եթե տարիքի հետ ձեր իրանն ավելի է լայնանում, ժամանակն է ինչ-որ բան անել դրա դեմ: «Հետազոտությունները ցույց են տվել, որ որովայնի գիրությունն ավելի ուժեղ է, քան ընդհանուր գիրությունը, ինչը կապված է սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնների հետ, ինչպիսիք են արյան բարձր ճնշումը, արյան բարձր տրիգլիցերիդները եւ 2-րդ տիպի շաքարախտը,- նշել է բժիշկ Չիկա Անեկվեն:- Հետազոտությունները ցույց են տվել, որ դա կապված է նույնիսկ դեմենցիայի, ասթմայի եւ քաղցկեղի որոշ տեսակների հետ»:

3. Միտքը, որ խմելու մի դրվագը կարող է զգալի վնաս պատճառել օրգանիզմին, այն է, ինչ մենք կարող ենք հասցնել հանրությանը եւ ցույց տալ, որ վնաս կա նույնիսկ նրանց համար, ով իրեն խմող չի համարում»,- պատմում է բժշկության դոկտոր Մաջիդ Աֆշարը:

4. Նստակյաց ապրելակերպը վնասակար է առողջության համար, նույնիսկ եթե դուք կանոնավոր կերպով մարզվում եք: Հետազոտությունները ցույց են տալիս, որ չափից շատ նստելը կապված է այնպիսի լուրջ խնդիրների հետ, ինչպիսիք են սրտային հիվանդությունները եւ շաքարախտը, պատմում է Brigham and Women's Hospital-ից բժիշկ Հիչամ Սկալին:

5. Առանց դեղատոմսերի հավելումներն ԱՄՆ-ում լյարդի վնասման հիմնական պատճառներից են, այնպես որ դրանք ընդունելուց առաջ միշտ խորհրդակցեք ձեր բժշկի հետ, նշել է է բժշկության դոկտոր Հերբերտ Լ. Բոնկովսկին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է