• Latest news

Ինչո՞ւ երեխաները պետք է անպայման արեւապաշտպան ակնոցներ դնեն

1 հուլիսի, 2022  18:35

Մենք բոլորս գիտենք, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասակար են մեր մաշկի համար։ Չնայած դրանց ազդեցության տակ է ստեղծվում արեւային D վիտամինը, բայց երբ արեւը «չափից շատ է», խիստ բարձրանում է մաշկի քաղցկեղի (մելանոմայի) հավանականությունը, մաշկն ավելի արագ է ծերանում։ Գումարած տաքի ներգործությունը՝ արյան խտացում (բարձրանում է թրոմբների առաջացման վտանգը), անոթների սպազմ (կաթվածների վտանգը), գրել է «Комсомольская правда»-ն։

Մենք բոլորս, դրա հետ մեկտեղ, լիովին մոռանում ենք, որ արեւը հարվածում է մի կարեւոր օրգանի եւս՝ աչքերին, հատկապես երեխաների։ Ակնաբույժ Մարինա Լիվադինան «Մանուկ երեխաների ակումբ» թելեգրամ-ակումբում բացատրել է, թե ինչու երեխաները, ինչպես մեծահասակները, անպայման պետք է պաշտպանեն աչքերն արեւից, եւ որ ավելի կարեւոր է՝ ուլտրամանուշակագույնի վտանգավոր ազդեցությունից։

Ուլտրամանուշակագույն ճառագայթները չափազանց վատ ազդեցություն են ունենում ակնաբյուրեղի վրա։ Դրա երկարատեւ ինտենսիվ ազդեցության դեպքում մեծահասակները կարող են ակնաբյուրեղի վաղաժամ մթագնումներ՝ կատարակտա ունենալ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթներն ազդում են նաեւ աչքի ցանցաթաղանթի վրա։ Թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների։ Դա շատ նուրբ նյարդային հյուսվածք է, որը լուսային էներգիան վերածում է նյարդային իմպուլսների էներգիայի (եթե կարճ, ապա այդպես էլ ձեւավորվում է տեսողությունը)։ Ակտիվ արեւի պատճառով ցանցաթաղանթն արագ է ծերանում։

Էլ չենք ասում այն մասին, որ եթե արեւին նայենք առանց հատուկ պաշտպանության, կարող ենք ցանցաթաղանթի այրվածք ստանալ։

Եթե երեխայի աչքերը բաց գույնի են, եթե նա շիկահեր է ու մաշկի բաց գույն ունի, նշանակում է՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներից նրա պաշտպանական պիգմենտն օրգանիզմում այքան էլ շատ չէ։ Արժե՞ արդյոք նշել, որ մինչեւ մեկ տարեկան երեխաների համար պայծառ արեւը, ընդհանուր առմամբ, վնասակար է. նրանց պիգմենտը դեռեւս չի ձեւավորվել, եւ ջերմափոխանակման պրոցեսն էլ (որի պատճառով մենք քրտնում ենք) նույնպես լրիվ գործի չի անցել։

Այդ երեխաներն ավելի լավ է մնան ստվերում։ Եվ իհարկե, արեւի տակ չհայտնվեն ամենաշոգ ժամերին՝ առավոտյան 11-ից մինչեւ երեկոյան 16-17-ը։

Անպայման պետք է նաեւ պաշտպանական քսուքներ, գլխարկներ (օրինակ՝ պանամկաներ) եւ արեւից պաշպանող ակնոցներ օգտագործել։

Մանկական ակնոցների ընտրության կանոնները նման են մեծահասակների կանոններին. ճիշտ ակնոցները պետք է պաշտպանեն երկու գործոնից՝ վառ եւ կուրացնող արեւի լույսից եւ ուլտրամանուշակագույն ճառագայթումից։ Հիշեք, որ արեւապաշտպան ակնոցներ պետք է գնել միայն օպտիկայի խանութներից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է