• Latest news

Ռուսաստանում կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները հանվել են

1 հուլիսի, 2022  12:09

Ռուսաստանում հանել են կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված՝ ավելի վաղ մտցված սահմանափակումները, տեղեկացրել է «Аргументы и факты»-ին՝ հղում կատարելով «Ռոսպոտրեբնադզոր»-ին։

«Համաճարակային պրոցեսի շարունակվող ինտենսիվ նվազման հետ կապված՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ը դադարեցնում է ավելի վաղ մտցված սահմանափակումների գործողությունը»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։

Խոսքը դիմակներ կրելու ռեժիմի, գիշերային ժամերին հանրային սննդի կետերի աշխատանքի արգելքի եւ մի շարք այլ սահմանափակումների հանման մասին է։

Հաղորդագրությունում նշվել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատացման դեպքում սահմանափակիչ միջոցների գործողությունը կարող է վերականգնվել։ «Ռոսպոտրեբնադզոր»ի տվյալներով՝ հուլիսի 1-ի դրությամբ աշխարհում արդեն գրանցվել է COVID-19-ի 546 956 347 դեպք։ Վերջին մեկ օրում գրանցվել է 1 063 546 վարակված։ Կորոնավիրուսի բացահայտված դեպքերի թվով (230 257 400) առաջատարը եվրոպական շրջանն է, աճի թվով (444 647)՝ ամերիկյանը։

COVID-19-ի տարածման հետ կապված՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ը հակահամաճարակային եւ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում։ Երկիր մտնող բոլոր սահմանակետերում (անբարենպաստ շրջաններում) երկակի վերահսկողություն է իրականացվել։ 2019թ. վերջից այդ կերպ լրացուցիչ զննվել է 52 546 321 մարդ, որոնցից 2 125-ը վարակիչ հիվանդությունների նշաններ է ունեցել։

Նախօրեին՝ հունիսի 30-ին, կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը տեղեկացրել է երկրում մեկ օրում COVID-19-ով 3 106 վարակվածի հայտնաբերման մասին։ Հոսպիտալացման կարիք է ունեցել 1 195-ը, ինչը 10,4 տոկոսով քիչ է, քան մեկ օր առաջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ