• Latest news

COVID-19-ի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման նորարարական մեթոդ է մշակվելլ, որն արյան անալիզ չի պահանջում 

2 հուլիսի, 2022  09:43

Չնայած պատվաստանյութերի տեխնոլոգիայի զգալի առաջընթացին՝ COVID-19 համավարակը դեռ չի ավարտվել։ Կորոնավիրուսի (SARS-CoV-2) տարածումը սահմանափակելու հիմնական մարտահրավերը վարակված մարդկանց նույնականացումն է: Այժմ ճապոնացի հետազոտողները հակամարմինների վրա հիմնված նոր մեթոդ են մշակել՝ SARS-CoV-2-ի արագ եւ հուսալի հայտնաբերման համար, որն արյան նմուշ չի պահանջում, գրում է Medical Xpress-ը:

Այժմ հայտնաբերման գերակշռող մեթոդը նմուշների հավաքումն է՝ քթից եւ կոկորդից քսուքի միջոցով։ Այնուամենայնիվ, այս մեթոդի կիրառումը սահմանափակված է՝ հայտնաբերման երկար ժամանակի (4-6 ժամ), բարձր գնի եւ մասնագիտացված սարքավորումների եւ բժշկական անձնակազմի անհրաժեշտության պատճառով, հատկապես՝ սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրներում:

COVID-19-ի հաստատման այլընտրանքային եւ լրացուցիչ մեթոդը SARS-CoV-2-ի նկատմամբ հատուկ հակամարմինների հայտնաբերումն է։ Ոսկու նանոմասնիկների հիման վրա թեստային թղթիկներն այժմ լայնորեն օգտագործվում են բազմաթիվ երկրներում բժկական օգնության տրամադրման կետերում թեստավորման համար: Դրանք զգայուն եւ հուսալի արդյունքներ են ցույց տալիս 10-20 րոպեի ընթացքում, բայց դրանք օգտագործելու համար մատը զակելու միջոցով վերցված արյան նմուշներ են պահանջվում: Դա ցավոտ է եւ մեծացնում է վարակման կամ խաչաձեւ վարակման վտանգը:

 «Նվազագույն ինվազիվ մեթոդ մշակելու համար, որը թույլ կտար խուսափել այդ թերություններից, մենք դիտարկել ենք ինտերստիցիալ հեղուկի (ISF) նմուշառման եւ փորձարկման գաղափարը, որը գտնվում է մարդու մաշկի էպիդերմիսում եւ դերմիսի շերտերում: Թեեւ ISF-ում հակամարմինների մակարդակը կազմում է արյան հակամարմինների մակարդակի մոտավորապես 15-25 տոկոսը, այնուամենայնիվ հնարավոր եղավ հակա-SARS-CoV-2 IgM/IgG հակամարմիններ հայտնաբերել եւ ISF-ը որպես արյան նմուշառման ուղղակի փոխարինում օգտագործել»,- պատմել է հետազոտող Լեյլի Բաոն Տոկիոյի համալսարանի Արդյունաբերական գիտությունների ինստիտուտից:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել