• Latest news

Այսուհետ ալկոհոլային հեպատիտն ու սուր խոլանգիտը տարբերելը ավելի հեշտ կլինի

3 հուլիսի, 2022  11:42

Գիտնականները մշակել են ալկոհոլային հեպատիտի եւ սուր խոլանգիտի ճիշտ ախտորոշման մեքենայական ուսուցման ալգորիթմներ:

Սուր խոլանգիտը կյանքին իրապես սպառնացող բակտերիալ վարակ է, որը հաճախ կապված է լեղապարկում առա քարերի հետ: Արտահայտվող ախտանշաններն են ջերմությունը, դեղնածությունը, մարմնի աջ վերին հատվախում առկա ցավերը եւ լարդի ֆերմենտների բարձրացումը: Այս հիվանդությունը հաճախ շփոթում են այլ հիվանդության՝ ալկոհոլային հեպատիտի ախտանշանների հետ, ինչը ախտորոշման եւ բուժման հարցում դժվարություններ է ստեղծում:

Mayo Clinic-ի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մեքենայական ուսուցման ալգորիթմները կարող են օգնել բժշկական անձնակազմին՝ տարբերակել երկու հիվանդությունները: Mayo Clinic Proceedings-ում հրապարակված հոդվածում հետազոտողները ցույց են տալիս, թե ինչպես կարող են ալգորիթմները հզոր կանխատեսող գործիքներ լինել՝ օգտագործելով մի քանի պարզ փոփոխականներ եւ կառուցվածքային կլինիկական տեղեկատվություն, որոնք պարբերաբար հասանելի են:

Ուսումնասիրության համար կիրառվել են 18 տարեկանից բարձր 459 հիվանդների տվյալները, որոնց մոտ ախտորոշվել են վերոնշյալ երկու հիվանդությունները:

Եթե ​​մեքենայական ուսուցման ալգորիթմները հեշտությամբ հասանելի լինեն առցանց հաշվիչի կամ սմարթֆոնի հավելվածի միջոցով, ապա դրանք կարող են օգնել բժշկական անձնակազմին`ճիշտ ախտորոշում եւ բուժում նշանակելու հարցում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել