• Latest news

Ամառային աղցանների ո՞ր բաղադրիչներն են բարձրացնում ճնշումը

4 հուլիսի, 2022  09:42

Ամառային սիրելի կերակուրներից մեկը՝ աղցանը, կարող է բարդ լինել զարկերակային ճնշման մակարդակի համար, իր երկու հիմնական բաղադրիչների պատճառով, գրել է «МедикФорум»-ը։

Բարձր ճնշումը կարող է վկայել առողջական լուրջ խնդիրների առաջացման մասին՝ սկսած սրտի նոպաներից եւ վերջացրած կաթվածներով։

Զարմանալի չէ, որ այն, ինչ մենք ուտում ենք, կարող է ազդել մեր ճնշման վրա. որոշ մթերքներ կարող են իջեցնել ճնշման մակարդակը, իսկ մյուսները, հակառակը, բարձրացնել այն։ Այնինչ առողջ սնունդը, ինչպիսին են աղցանները, սովորաբար լավ ընտրություն են. հունական աղցանն առաջարկում է երկու բաղադրիչ, որոնք հարուստ են աղով։

«Հունական աղցանները սննդաբաժնում կարող են ներառել բանջարեղեններ, օգտակար ճարպեր եւ սպիտակուցներ։ Սակայն որոշ բաղադրիչներ, որոնք սովորաբար օգտագործում են հունական աղցանների մեջ, մեծ քանակությամբ աղ են պարունակում։ Այդ բաղադրիչներն են ֆետա պանիրն ու ձիթապտուղը։ Աղ պարունակող մթերքների մշտական օգտագործումը կարող է բարձրացնել արյան ճնշումը եւ սրտի նոպաների ու կաթվածների հավանականությունը»,- ասել է ընտանեկան բժիշկ Տատյանա Զախարովան։

Չնայած հունական աղցանը կամ անգամ ֆետան ու ձիթապտուղը մեկ անգամ օգտագործելով ձեզ վնաս չեն պատճառի՝ արյան ճնշումը բարձրացնելով, բայց աղ պարունակող մթերքների մշտական օգտագործումը կարող է բարձրացնել ճնշման ցուցանիշները։

Աղը վճռական դեր է խաղում զարկերակային ճնշման բարձրացման հարցում, քանի որ դրա չափից ավելի շատ օգտագործումը համարվում է հիպերտոնիայի «միակ ամենամեծ» պատճառը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է